Բանակը քաղաքական փորձադաշտ չէ. գնդապետը՝ Փաշինյանին

21 Օգոստոսի, 2026

«Սրբազան պայքար»-ի աջակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի բանակում, այլևս հնարավոր չէ ծածկել գեղեցիկ խոսքերով, վիճակագրությամբ կամ քարոզչությամբ։ Բանակի այս ծանր վիճակի համար քաղաքական պատասխանատվության առաջին հերթին պետք է կրեն պաշտպանության նախարարը և ԳՇ պետը։

Ձեր իշխանության օրոք բանակից հեռացվեցին բազմաթիվ փորձառու սպաներ ու գնդապետներ, որոնք տարիներ շարունակ իրենց գիտելիքով, փորձով և հեղինակությամբ մեծ ծառայություն էին մատուցում բանակին։ Նրանց փոխարեն առաջ մղվեցին մարդիկ, որոնց համար հաճախ ավելի կարևոր դարձավ վերադասի ցանկությունը կատարելը, քան բանակի իրական շահը։
Այսօր բանակը շատ տեղերում վերածվել է, կոպիտ ասած, «մսուր-մանկապարտեզի»։ Սա վիրավորանք չէ զինվորների նկատմամբ․ սա ահազանգ է այն համակարգի մասին, որը չի կարողանում զինվորին մշտապես զբաղված պահել, կրթել, մարզել և կարգապահության մեջ պահել։

Հունվարից մինչ այսօր բանակում զոհերի թիվը հասել է 31-ի։ Ես երկար տարիներ ծառայել եմ բանակում և չեմ հիշում մի ժամանակաշրջան, երբ մեկ տարվա ընթացքում նման պատկեր ունենայինք։ Ամեն զոհ մեկ ընտանիքի կործանված կյանք է, և այս թվերին չի կարելի վերաբերվել որպես հերթական վիճակագրության։
Խնդիրը նաև նրանում է, որ բանակում ստորին օղակների սպաների և սերժանտների հեղինակությունն ու լիազորությունները թուլացվել են։ Երբ վաշտի հրամանատարը, դասակի հրամանատարը կամ սերժանտը չի կարողանում լիարժեք ղեկավարել իր ենթականերին, ինչպե՞ս եք ակնկալում կարգապահություն։

Նույնիսկ զինվորի արձակուրդի հարցը հասցվել է ԳՇ մակարդակ։ Սա աբսուրդ է։ Զորամասում ծառայության ամենօրյա կազմակերպումը պետք է իրականացնեն այն սպաները, որոնք ամեն օր տեսնում են զինվորին, ճանաչում են նրա վիճակը և պատասխանատվություն են կրում նրա ծառայության համար։ ԳՇ պետը չպետք է զբաղվի այնպիսի հարցերով, որոնք նախատեսված են ստորին օղակների համար։ Երբ վերևից ամեն ինչ մանրամասն կառավարվում է, ներքևում սպայի պատասխանատվությունն ու հեղինակությունը բնականաբար կաթվածահար են լինում։

Զինվորը պետք է մշտապես զբաղված լինի մարտական պատրաստությամբ։ Պարապ զինվորը բանակի համար ռիսկ է։ Եթե երիտասարդին չեն մարզում, չեն սովորեցնում, չեն զբաղեցնում և չեն վերահսկում, ապա հետո մի զարմացեք, որ բանակում ավելանում են անցանկալի դեպքերը։
Ատեստավորման համակարգն էլ բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Եթե նույն աշխատանքը կատարող երկու սպաներից մեկը ստանում է մոտ 600 հազար, մյուսը՝ մոտ 300 հազար դրամ, ապա համակարգում բնականաբար առաջանում է լարվածություն և անարդարության զգացում։ Նախ պետք է ապահովել արժանապատիվ և հնարավորինս հավասար բազային վարձատրություն, օրինակ՝ 450-500 հազար դրամի սահմաններում, և դրանից հետո կատարել լրացուցիչ գնահատում ու տարբերակում՝ իրական արդյունքի հիման վրա։
Բանակից շատ արագ հեռացվեցին փորձառու սպաներ, որոնց տասնամյակների ծառայությունն ու հեղինակությունը կարելի էր օգտագործել բանակը ուժեղացնելու համար։ Իմ համոզմամբ՝ բանակին պետք են ոչ թե «գրպանի սպաներ», որոնք պարզապես կատարում են վերևից եկած ցանկացած հրահանգ, այլ արժանապատիվ, ինքնուրույն մտածող և օրենքով առաջնորդվող հրամանատարներ։

Ես նաև չեմ զարմանում վերջին տարիների որոշ նշանակումների վրա։ Մարդը մի քանի տարում հասնում է գնդի հրամանատարի պաշտոնի, մինչդեռ նախկինում սպան պետք է անցներ ծառայության տարբեր օղակներով, կուտակեր փորձ և միայն հետո ստանձներ նման պատասխանատու պաշտոն։ Եթե սպան չի անցել համապատասխան հրամանատարական աստիճաններով և չունի անհրաժեշտ փորձ, ինչպե՞ս կարող է արդյունավետ ղեկավարել մի ամբողջ զորամաս։
Ես սա ասում եմ ոչ թե կողքից դիտողի, այլ տարիներ ծառայած սպայի դիրքից։ Ես ցավում եմ այն ամենի համար, ինչ այսօր կատարվում է բանակում, և ամենից շատ ցավում եմ այն զինվորների ու սպաների համար, որոնք ամեն օր կրում են այս համակարգի սխալների հետևանքները։

Բանակը քաղաքական փորձադաշտ չէ։ Բանակը պետության անվտանգության հիմքն է։Եթե իսկապես ցանկանում եք նվազեցնել բանակում զոհերն ու միջադեպերը, առաջին քայլը պետք է լինի պատասխանատու պաշտոնյաների աշխատանքը գնահատելը, ոչ թե ամեն ինչ հերթական անգամ արդարացնելը։

Եթե այս վիճակը շարունակվի, վաղը արդեն ուշ կլինի։
Ես պահանջում եմ ոչ թե հերթական խոստումներ, այլ պատասխանատվություն, համակարգային փոփոխություն։
Որպես երկարամյա սպա՝ ես իրավունք ունեմ բարձրաձայնելու այն, ինչ տեսնում եմ։ Եվ լռելու մտադրություն չունեմ։
Բանակը մեր զինվորների կյանքն է։ Նրանց կյանքով փորձարկումներ անելն անթույլատրելի է»։

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ իրավունքով եք հայկական բնակավայրերը ադրբեջանական անուններով անվանում․ Քրիստինե Վարդանյան 

Երկրորդ օրն է՝ մի տեսակ խզում կա հայկական իրականության և ԱԺ քննարկումների միջև։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Երեկ Հայաստանի Հանրապետության ղեկավարը հայտարարել է, որ...

ԱՆ ՊԾ աշխատակիցն ու Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալը մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ

ԱՆ ՊԾ աշխատակիցն ու Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալը մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, չարաշահելով իր ծառայողական լիազորությունները, մի խումբ անձանց հետ նախնական...

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոսին

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոսին

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի առթիվ «Որպես ազգի հոգևոր առաջնորդ՝ դուք մեծ ներդրում եք ունեցել կրոնական կյանքի վերածննդի գործում ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։ ՀԱԵ ղեկավարին...

Բագրատ սրբազանի փաստաբանները ՄԱԿ-ի փորձագետներին հակափաստարկներ կներկայացնեն

Բագրատ սրբազանի փաստաբանները ՄԱԿ-ի փորձագետներին հակափաստարկներ կներկայացնեն

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբանները ՄԱԿ-ի փորձագետներին հավելյալ փաստեր և իշխանության ներկայացրած պարզաբանումների հակափաստարկներ կներկայացնեն «Սրբազան պայքարի» գործով։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց փաստաբանական խմբի անդամ Տաթևիկ Սողոյանը՝ հավելելով, որ...

Հայոց Հովվապետին մաղթում ենք անկոտրում կամք. Վիրահայոց թեմ

Հայոց Հովվապետին մաղթում ենք անկոտրում կամք. Վիրահայոց թեմ

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է։ «Վիրահայոց թեմի հավատացյալների անունից որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ։ Հայոց Հովվապետին մաղթում ենք...