ՀՀ Կառավարության վերջնական կազմը պետք է ձևավորվի մինչև սեպտեմբերի 3-ը․ իշխանական կաբինետում սպասում են վերանշանակումների․ «Ժողովուրդ»

22 Օգոստոսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության վերջնական կազմը պետք է ձևավորվի մինչև սեպտեմբերի 3-ը։ Իշխանական կաբինետում այս օրերին սպասում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ում կվերանշանակի, իսկ ում հետ կբաժանվի աշխատանքային ճանապարհներից։

Ինչպես հայտնի է, օգոստոսի 2-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել վարչապետի պաշտոնից, իսկ նույն օրը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նրան կրկին նշանակել էր վարչապետ։ Դրան նախորդել էին խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում Ազգային ժողովում մեծամասնություն էր ձևավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարության ծրագրի՝ օգոստոսի 24-ին Ազգային ժողովում ներկայացվելուց հետո արդեն պետք է հստակեցվի նաև գործադիրի ամբողջական կազմի հարցը։ Նախարարների հիմնական մասի նշանակման հարցը, ըստ մեր տեղեկությունների, արդեն լուծված է, սակայն փոխնախարարների և պետական համակարգի մի շարք այլ պաշտոնյաների մասով դեռևս վերջնական որոշումներ չկան։

Ավելին՝ իշխանական շրջանակներում քննարկվում է պետական կառավարման համակարգում նոր կադրերի ներգրավման հարցը։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է պետական համակարգում ավելացնել երիտասարդ, արտերկրում կրթություն ստացած և միջազգային փորձ ունեցող մասնագետների թիվը։ Մեր տեղեկություններով՝ այս ուղղությամբ վարչապետին բազմաթիվ դիմումներ և առաջարկներ են ներկայացվել, ինչն էլ դարձել է նոր կադրերի ընտրության գործընթացի երկարացման պատճառներից մեկը։

Այս պահին մի շարք նախարարություններում աշխատակիցները սպասում են իրենց հետագա ճակատագրի հստակեցմանը։ Մասնավորապես, փոխնախարարների մասով վարչապետը պետք է որոշի՝ ովքեր են վերանշանակվելու, իսկ ովքեր՝ ազատվելու զբաղեցրած պաշտոններից։

Փաստացի, առաջիկա օրերին իշխանական համակարգում սպասվում է կադրային որոշումների նոր փուլ։ Մինչև սեպտեմբերի 3-ը պետք է վերջնականապես պարզ դառնա, թե ինչ կազմով է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը շարունակելու աշխատանքը և որքանով է նոր կադրերի ներգրավման նրա հայտարարած քաղաքականությունն արտացոլվելու գործադիր իշխանության կազմում»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 22․ 08․ 26

Նմանատիպ նյութեր

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը հրապարակում է Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ որոշումը

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում քննվել է հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Այս պահին հրապարակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ստեփան Ասատրյանին (Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Համապատասխան որոշումը կայացրել է...