«Բռնապետին, ով աշխարհի աչքի առջև Արցախում իրականացրել է էթնիկ զտում, ցեղասպանություն, անընդհատ գովելը, Ալիևի ձեռքերը լվանալը, նրան լեգիտիմացնելը, նորից եմ կրկնում, այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ Արցախում, հավասարապես հանցակցություն է։
Հետևաբար, Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել, բայց ոչ խաղաղության մրցանակը։ Որովհետև, նորից եմ կրկնում, տեղի է ունեցել կոտորած։ Միայն գաղթի ճանապարհին 60 արցախահայ է զոհվել»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






