«Փաշինյանն իր խոստումը պահեց Եկեղեցին մաքրելու մասով, բայց ոչ այնպես ինչպես ինքն էր պատկերացնում». Արթուր Սուքոյան

23 Դեկտեմբերի, 2025

 

«Նիկոլ Փաշինյանի կողմից դեռ նախապես հայտարարված, այսպես կոչված, Եկեղեցին մաքրելու օպերացիայի շրջանակներում, նրա հրամանով եկան փոքրաթիվ խմբավորումներ, որոնց մեջ էին նաև դեռևս հոգևորական համարվող մեզ բոլորիս հայտնի անձինք: Ճիշտ է, Փաշինյանն իր խոստումը պահեց Եկեղեցին մաքրելու մասով, բայց ոչ այնպես ինչպես ինքն էր պատկերացնում, քանի որ, այս վերջին գործընթացների արդյունքում, Եկեղեցում ջրի երես ելան որոշ հոգևորականներ, որոնց հեռացումը Մայր Աթոռից, իսկապես, կարելի է համարել Եկեղեցու մաքրում:

Բայց այստեղ ամենազավեշտալին և կանխատեսելին այն էր, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբեց և գցեց իր հետևորդներին, քանի որ նա ամիսներ առաջ հայտարարել էր հավաքագրում և խոստացել էր, որ ինքն է առաջնորդելու այդ շարժումը դեպի Մայր Աթոռ՝ Կաթողիկոսի հրաժարականի պահանջով, բայց իրեն հատուկ ձևի վախկոտի պես թաքնվեց և իր փոխարեն ուղարկեց այս ամիսների ընթացքում հավաքագրված ընդամենը 150-ից 200  մարդ, այն էլ ոչ սթափ վիճակում, բնականաբար, ուժայինների ուղեկցությամբ:

Արդյունքում՝ Եկեղեցու կողքին կանգնած մարդիկ հոգևորականների գլխավորությամբ կանխեցին վայրագություններից Մայր Աթոռը, բայց նաև պետք է ազնիվ գտնվենք: Այո՛, սա շատ կարևոր հաղթանակ էր, բայց այն շատ փոքր հաղթանակ էր և ոչ վերջնական, քանի որ ամեն ինչ դեռ առջևում է»:

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...