Փաշինյանի շնորհիվ վերջ է դրվում արծրունյան սինդրոմին. Հովհաննես Իշխանյան

12 Մայիսի, 2025

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է․

««Ես գիտեմ, որ ամեն ինչ գիտեմ»։ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ վերջ է դրվում արծրունյան սինդրոմին։

90-ականների Արցախյան պատերազմի ժամանակ ակադեմիական կրթությամբ ու փորձով մի հայ գեներալ էր եկել Հայաստան, որ մտնի պատերազմի մեջ։

Նրան ընդունել էր մեկը, որը պատկանում է մարդկանց այն տեսակին, որը գիտի, որ ամեն ինչ գիտի, բայց իրականում ոչ մի բան չգիտի, ու իր ինքնավստահ մեծամտությամբ մուննաթ է գալիս աջուձախ։

Նա լսում է գեներալին, ու ասում՝ չէ, ապեր, մեր մոտ սաղ լավ ա, դու մեզ պետք չես, հել գնա էնտեղ, որտեղից որ էկել ես։

Հետխորհրդային ժամանակաշրջանի՞ ֆենոմեն է, թե՞ միշտ է եղել, որ նվազ գիտելիք ունեցողը ավելի ինքնավստահ ու մեծամիտ է, քան Սոկրատը։

Տնտեսական անկո՞ւմն ու պատերա՞զմն էր առաջ քաշել բռի շուստրիներին, որոնք որոշում կայացնողների տեղերն էին գրավել ու ամեն ոլորտում արգելակում էին զարգացումը։

Այդ տեսակի ամենահայտնի դեմքերից է Արծրուն Հովհաննիսյանը, որ բան չգիտի, բայց գիտի, թե ամեն ինչ գիտի։

Եվ մուննաթ է գալիս՝

«Էդ որ անգրագետն է ասում, թե Հադրութը գրավել են, ես այստեղ եմ»

«Ո՞վ է ասում, թե զինվորներին ռացիայով դավաճանաբար նահանջ են տալիս, դա տակտիկական նահանջ է»

«Սու-երը մեծ ձեռքբերում է, ով հակառակն է ասում, բան չի հասկանում ռազմարվեստից»

«Իսկանդերը հենց պետք լինի կօգտագործենք, տենց մի միֆական զենք չի դա»

Էս ամենը էնպիսի մուննաթով էր ասում, ոնց որ Սան չաստի բժիշկն էր լուծի դեղ տալիս, երբ գլուխդ էր ցավում։

Մարդկային այս էությունը առկա էր և՛ Արցախի ազատագրման խմբերում, և՛ Արցախը բեռ համարողների շրջապատներում, որ գիտեն, թե ամեն ինչ գիտեն, բայց ոչ մի բան էլ չգիտեն։

Սակայն ՔՊ-ական ամեն ինչ գիտեմները երկու բևեռներին բերեցին ու դարձրին նույնը։

Արծրուն Հովհաննիսյանը՝ Արցախի ազատագրման համակարգի ոչ մի բան չիմացող «ամենագետը» և Նիկոլ Փաշինյանը կամ Արսեն Թորոսյանը՝ Արցախը բեռ համարող ոչ մի բան չիմացող «ամենագետները»՝ դարձան քաղաքական այր ու կին, մի լեզու, մի մարմին, մի դավաճան։

Եվ նրանց դարաշրջանով էլ ավարտվում է սպարապետությունից սկիզբ առած այս մեծամիտ, ինքնավստահների շրջանը, ու տեղը բացվում է նորմալ մասնագետների, մերիտոկրատական շրջանի, որտեղ ոչ մուննաթն է գիտելիքը, ոչ շուստրի բռիությունը, ոչ էլ մարդկանց ֆռցնելու տաղանդը (Ավարտվում է, որովհետև տեսակն ավարտվում է, երբ հասնում է դավաճանության, արծրունությունն էլ, նիկոլությունն էլ իրենց սնուցած իմաստների առումով ավարտված են)։

«Ես գիտեմ, որ ամեն ինչ գիտեմների» ավարտով էլ Հայոց պատմությունը, Հայոց ցեղասպանության ճանաչումը, Արցախի հայկական լինելը մերժողները Հանրայինի եթերից չեն գովաբանի ֆաշիզմը Հայոց պատմական սահմանները վերականգնելու դիրքերից, մանավանդ լավ իմանալով, որ դիմացը ոչ թե «Ես ամեն ինչ գիտեմ» Պետրոս Ղազարյանն է, այլ մեկը, որը եթե մի սխալ ու մանիպուլատիվ բան ասես՝ կնկատի, դեմդ կդնի»։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցը

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցը

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցը, հայտնում են վրացական ԶԼՄ-ները։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Թբիլիսիում՝ Էներգետիկ կարգավորման համաշխարհային ֆորումի շրջանակում, 3 երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչները քննարկել են...

Դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը․ «Հրապարակ»

Դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցը երկար տարիներ ուներ հերոսների փառքի անկյուն: Դպրոցի մի պատին փակցված էին ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացած տանկիստ Վահե Զաքարյանի նկարներն ու նրա մասին պատմող գրություններ, մյուս պատին՝ 44-օրյա պատերազմում...

Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր ընթացել է  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. շարունակվել է փորձագետների հարցաքննությունը։ Պաշտպան Տաթևիկ Սողոյանը հայտարարությամբ է հանդես...

CSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձը հայրենիք

CSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձը հայրենիք

Միջազգային Քրիստոնեական համերաշխություն իրավապաշտպան կազմակերպությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում պահանջել է արդարություն Արցախի համար: Նշելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների երրորդ տարելիցը՝ Միջազգային Քրիստոնեական համերաշխություն իրավապաշտպան...

Կացը Էրդողանին անվանել է «թղթե սուլթան»՝ մեղադրելով Օսմանյան կայսրությունը վերականգնելու ձգտման մեջ. ԶԼՄ

Կացը Էրդողանին անվանել է «թղթե սուլթան»՝ մեղադրելով Օսմանյան կայսրությունը վերականգնելու ձգտման մեջ. ԶԼՄ

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցված Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի խոսքերին։ Նշենք, որ Կացը Էրդողանին անվանել է «թղթե սուլթան» և նրան մեղադրել...