Փաշինյանը «հետևում» է իրենց շների էջերին, իսկ կնոջ և դուստրերի էջերին չի հետևում․ «Հրապարակ»

7 Օգոստոսի, 2026

Փետրվարին, երբ Աննա Հակոբյանը հայտարարեց, որ ինքն այլեւս Նիկոլ Փաշինյանի կինը չէ եւ հեռանում է կառավարական առանձնատներից, ամուսինները սկսեցին չհետեւել միմյանց նաեւ Ինստագրամում, ինչպես ասում են` «ատպիսկա» եղան: Այնուհետեւ, կարճ ժամանակ անց` ընտրությունների շեմին, Աննա Հակոբյանը կրկին հայտնվեց կառավարական ամառանոցում, եւ լրագրողների հարցին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը շնորհակալ է, որ Աննան եւս մեկ շանս է տվել իրեն` ընտանիքը վերականգնելու: Հետո տիկին Աննան անհետացավ ասպարեզից` նա քարոզարշավին չմասնակցեց: Իսկ հունիսի 7-ից հետո երբեւէ որեւէ տեղ չի երեւացել ամուսնու հետ: Որքան էլ տարօրինակ է, 20 օրից ավելի արձակուրդ վերցրած` սարերով ու ձորերով թափառող, թատրոն, սրճարան գնացող, հեծանիվ վարող Նիկոլ Փաշինյանը ոչ մի տեղ կնոջ հետ չերեւաց: Եվ պարզ չէ` ի վերջո, ընտանիքը վերամիավորվե՞լ է, թե՞ ոչ:

Միայն տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով` պետական բյուջեից ֆինանսավորմամբ Աննա Հակոբյանը մեկնեց Նյու Յորք` առաջին տիկնանց եւ առաջին պարոնների ինչ-որ դասընթացի մասնակցելու: Իսկ օրեր առաջ էլ սկսեց խոսել ընտանեկան բռնության մասին` կոչ անելով կանանց բարձրաձայնել այդ խնդիրները, պայքարել ընտանեկան բռնության դեմ, նաեւ` օրենսդրական փոփոխություններ անել` Քրեական օրենսգրքում հատուկ ընտանեկան բռնության համար պատժի հոդված ներմուծելով:

Ապա հայտարարեց, որ ընտանեկան բռնության դեմ պայքարի ընթացքում իր անձին ուղղված սպառնալիքներ է «զգացել», եւ կոչ արեց դատախազությանը՝ արձագանքել դրան․ «Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում: Երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի կինը բռնության զոհ դառնա»։ Իհարկե, այս պայքարի կոնտեքստում ոմանք կասկածներ ունեցան, թե Փաշինյանի ընտանիքում էլ է բռնություն կիրառվել, եւ Աննա Հակոբյանի պայքարը նաեւ անձնական խնդիրներից է բխում, բայց նրանց ընտանեկան հարաբերությունների բնույթից լավատեղյակ անձինք հերքեցին դա` եթե անգամ կա բռնություն, ապա դա ֆիզիկական չէ:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի` վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում նա, որպես ընտանիքի անդամի, նշել է նաեւ Աննա Հակոբյանի անունը, ինչը չի արել, օրինակ, որդու՝ Աշոտ Փաշինյանի պարագայում, որպես համատեղ չբնակվող անձ չհիշատակելով հայտարարագրում։

Սակայն, որքանով մեզ հաջողվեց պարզել, Փաշինյան-Հակոբյան զույգը միմյանց գործունեությամբ այնքան էլ հետաքրքրված չէ` նրանք դեռ Ինստագրամում միմյանց չեն հետեւում` հետեւորդներ չեն։ Ավելին` Փաշինյանն Ինստագրամում հետեւում է միայն իրենց շների անունով բացված էջին, իսկ կնոջ կամ դուստրերի էջերին չի հետեւում։ Իսկ Աննա Հակոբյանն Ինստագրամում, ի տարբերություն ամուսնու, հետեւում է դուստրերի էջերին, ինչպես նաեւ՝ «Իմ քայլը» հիմնադրամի եւ եւս 7 տարբեր ընկերությունների էջերի։

Ամբողջական հոդվածը՝ «Հրապարակ օրաթերթ»-ում։

Նմանատիպ նյութեր

«Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջից

«Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջից

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները՝ համագործակցելով...

Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Սեպտեմբերի 25-ից 27-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Armenian Auto Show-ի այցելուները մեքենա ընտրելու և ձեռք բերելու հնարավորություն կունենան հենց ցուցահանդեսի ընթացքում։ Ամերիաբանկը էքսպոյին կներկայացնի իր MyCar.am հարթակը և...

Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է

Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում այս օրերին Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է «apa.az»-ը։ Նշվում է, որ հանդիպումը հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով։ «Ադրբեջանական կողմը ներկա փուլում...

Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից. հայտարարություն

Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից. հայտարարություն

Մի խումբ հասարակական և մշակութային կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որում նշվում է. Երեք տարի առաջ հենց այս ամսին Ադրբեջանը բռնի տեղահանեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ողջ հայ բնակչությանն իր պատմական բնօրրանից։ Այս տարելիցի առթիվ մենք՝...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սեպտեմբերի 23-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։...