Հենց առաջին նիստում Փաշինյանի կառավարությունը 150 մլն դոլար վարկ է վերցնում

6 Օգոստոսի, 2026

Կառավարությունը այսօրվա՝ օգոստոսի 6-ի նիստում որոշեց 150 մլն դոլասր վարկ վերցնել Ասիական զարգացման բանկից։

ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրի հաստատման նպատակահարմարությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Հիմք ընդունելով ՀՀ 2026թ. պետական բյուջեի կազմման համար կիրառված մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակները՝ կառավարության պարտքի կառավարման 2026-2028թթ. ռազմավարական պլանի նպատակներին համապատասխան մշակվել է 2026թ. փոխառությունների տարեկան ծրագիրը։

Բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսվում է ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկից, գնահատվել է մոտ 950 մլն ԱՄՆ դոլար։

Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է Ասիական զարգացման բանկի միջոցներից 150 մլն դոլար բյուջետային աջակցության վարկի ներգրավման գործընթացը։

Ենթածրագիր 3-ը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից`

  1. Հարկաբյուջետային կառավարման, պետական պարտքի և ֆինանսական ռիսկերի կառավարման քաղաքականությունների հզորացում, ինչպես նաև ենթակառուցվածքային ներդրումների կայունության ամրապնդում,
  2. Պետական արժեթղթերի շուկայի և դրամական շուկայի ենթակառուցվածքի կատարելագործում,
  3. Ֆինանսական գործիքների և ներդրողների շրջանակի ընդլայնում, ինչպես նաև ընկերությունների թափանցիկության և կորպորատիվ կառավարման բարելավում։

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:

Համաձայնագրի նախագծով առաջարկվող վարկավորման պայմանները հետևյալն են՝

  • Վարկի գումար` 150 մլն ԱՄՆ դոլար,
  • Վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող,
  • Վարկի տարեկան տոկոսադրույք՝ SOFR + 5% մարժա + 0.1% (մարման հավելավճար): Մարման հավելավճարը կախված է վարկի միջին ժամկետից, 0.1% դրույքաչափը կիրառվում է 9-13 տարի մարման միջին ժամկետ ունեցող վարկերի համար: Նշենք, որ վարկի տարեկան տոկոսադրույքի հաշվարկի մեջ կիրառվում է նաև ԱԶԲ գործառնությունների արդյունքով հաշվարկվող փոխհատուցում/հավելավճար Funding cost), որը սահմանվում է ԱԶԲ-ի կողմից տարեկան երկու անգամ՝ հունվարի 1-ին և հուլիսի 1-ին, և ներկայումս ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում կազմում է 0.37%: Տվյալ հավելավճարը չի նշվում պայմանագրում, սակայն կարգավորվում է ԱԶԲ-ի ընթացակարգերով,
  • Հաշվի առնելով 03.06.2026թ. ձևավորված SOFR դրույքաչափը՝ 3.61%, վարկի լողացող տոկոսադրույքը կկազի 4.58%,
  • Պարտավորության վճար՝ տարեկան 0.15% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկման սկիզբ է համարվում պայմանագրի ստորագրման ամսաթվից հետո 60-րդ օրը, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ,
  • Վարկի մայր գումարի մարումները փոխկապված են վարկի ամբողջ գումարին և մարման եղանակն է հավասարաչափ կիսամյակային վճարումներ,
  • Վարկի ժամկետ՝ 15 տարի, որից արտոնյալ ժամկետը` 3 տարի,
  • մայր գումարը ենթակա է մարման 24 հավասարաչափ կիսամյակային վճարումներով` 15.07.2029թ-ից մինչև 01.2041թ.,
  • տոկոսավճարների, պարտավճարների գծով վճարումների ամսաթվեր՝ հունվարի 15 և հուլիսի 15,
  • Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 30.06.2026թ.,

 

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե իշխող թիմում սկզբում չէին հավատում, որ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների կգնա՝ սահմանադրական մեծամասնություն զավթելու եւ սահմանադրությունը փոխելու նպատակով, եւ կարծում էին, որ այդ հայտարարությունն ընդամենը ընդդիմությանը...

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե ինչ-որ մեկին դեռ թվում է, թե Հայաստանում իրավապահ համակարգը գոյություն ունի օրենքի գերակայություն իրականացնելու համար, ուրեմն նա հիմնավորապես մնացել է նախորդ դարում։ Ժամանակակից Հայաստանում իրավապահ մարմինները շատ ավելի «պրակտիկ» և...

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն ընդունել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին։ Հաղորդվում է, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսն ու Սարմեն Բաղդասարյանն անդրադարձել են Հայաստանի ներքին իրավիճակին, Հայաստան-Լիբանան...

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները։ Այս մասին գրել է...

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի Բարձր դատարանի ընտրություններն այն ցցուն օրինակն են, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները ՀՀ-ում։ Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրության արդյունքում ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն։ Վլադիմիր...