+293 մլն դոլար. երկրորդ վարկը՝ մեկ օրում

3 Սեպտեմբերի, 2026

Հայաստանի իշխանությունները Ասիական զարգացման բանկից կներգրավեն լրացուցիչ վարկ՝ 50 սեյսմակայուն դպրոց կառուցելու համար։ Համապատասխան վարկային համաձայնագիրը հաստատվել է կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 2016 թվականին կնքված նախորդ համաձայնագրով (նույնպես ԱԶԲ-ի հետ) նախատեսվում է 46 դպրոցի կառուցում կամ հիմնանորոգում։ Դրանցից 30-ն արդեն կառուցվել է, իսկ 16-ը կավարտվեն մինչև տարեվերջ։

Նոր վարկը, արդեն 50 դպրոցի համար, կկազմի 293 մլն դոլար։ Վարկը կտրամադրվի մինչև 27 տարի ժամկետով, որոնցից 10-ը կլինեն արտոնյալ։ Միջոցների սպասարկումը կիրականացվի լողացող տարեկան SOFR + 0,5% մարժա + 0,3% (մարման հավելավճար) տոկոսադրույքով։ Մարման հավելավճարը կախված կլինի վարկի միջին ժամկետից։ Այսպես, 0,3% դրույքաչափը կկիրառվի այն վարկերի նկատմամբ, որոնց մարման միջին ժամկետը 16-19 տարի է։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ նկատել է, որ դպրոցների կառուցման և արդիականացման հետ կապված իրավիճակը, ընդհանուր առմամբ, բավարար է։ Նա խոստացել է այցելել երկրի բոլոր դպրոցները, հատկապես նրանք, որոնք գտնվում են շինարարության փուլում։

Փաշինյանը հավելել է, որ երկրի կառավարությունը մինչև 2026 թվականի վերջը կառուցվելիք և վերանորոգվելիք 300 դպրոցներին առաջիկա հնգամյակում պետք է ավելացնի ևս 300-ը։

Նմանատիպ նյութեր

Թրամփը հակված է ավարտել Իրանի հետ հակամարտության ակտիվ փուլը. WSJ

Թրամփը հակված է ավարտել Իրանի հետ հակամարտության ակտիվ փուլը. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է ավարտել Իրանի հետ հակամարտության ակտիվ փուլը։ The Wall Street Journal-ը հայտնում է, որ Սպիտակ տան ղեկավարն իր գլխավոր խորհրդականների հետ գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության ավարտի պաշտոնապես հայտարարման սցենարը։ Հրապարակումը...

Վրաստանից էլ ռուսական ռազմաբազան հանեցին՝ մեկ օրում․ հետո տեսանք, թե ինչ եղավ․ Իշխան Սաղաթելյան

  «Եթե դիմադրություն չձևավորվի, Նիկոլ Փաշինյանն անելու է այն, ինչ պլանավորել է․ իսկ դա նշանակում է Հայաստանի պետականության վերջնական փլուզում։ Այն, ինչ տեղի է ունեցել այս ընթացքում, և այն, ինչ պետք է տեղի ունենա, ամեն ինչ հասնելու է...

Մահափորձ է կատարվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի սպայի դեմ

Մահափորձ է կատարվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի սպայի դեմ

Սարատովի մարզում մահափորձ է կատարվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի սպայի դեմ։ Այս մասին հայտնում են անվտանգության ուժերին մոտ գտնվող Mash, Baza և Shot տելեգրամյան ալիքները։ Տուժածը հոսպիտալացվել է ծանր վիճակում։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել զինծառայողի...

Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին 

«Այս ամենը նորից տեղավորվում է այս բռնապետական համակարգը կերտելու, ավելի խորացնելու իր գործելաոճի մեջ։ Այսինքն՝ դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի, ումից ինչը պետք է վերցնել կամ չվերցնել։ Վերջ։ Օրենք են ընդունել գույքի...

Կինը օրենք է գրում, ամուսինը՝ հաստատում․ կառավարությունը հավանել է Աննա Հակոբյանի նախագիծը

Կինը օրենք է գրում, ամուսինը՝ հաստատում․ կառավարությունը հավանել է Աննա Հակոբյանի նախագիծը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը միացել է Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի նախաձեռնած ընտանեկան բռնության դեմ պայքարի արշավին և կառավարությանը ներկայացրել ՔՊ–ի մի շարք կին պատգամավորների նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների նախագիծը: Այն այսօր հավանության արժանացավ...