Փաշինյանի՝ «արդեն լավ» ենք ապրում լոզունգը չի համապատասխանում իրականությանը․ Նարինե Կիրակոսյան

11 Սեպտեմբերի, 2025

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Տեղեկացնում եմ ՀՀ վարչապետի աթոռին սոսնձվաց հայատյաց նիկոլին, որ իր «արդեն լավ» ենք ապրում նոր լոզունգը չի համապատասխանում իրականությանը, կամ վերաբերվում է իր կուսակիցներին, իրեն քծնողներին, աննա հակոբյանի բիզնեսներին։

«Լավ ապրելը» չի վերաբերվում օրինակ ամսեկան 35-40 հազար դրամ ստացող թոշակառուներին, կամ դրանից մի փոքր ավել եկամուտ ունեցողներին։

Օր օրի գնաճը խեղդում է։ Այս կտրոններում ներկայացված են այսօրվա կաղամբ, գազար, եգիպտացորենի, մածունի, հանքային ջրի մեկ շշի և մեկ տուփ ծխախոտի գները։

Ծխախոտի պահով չասեք. թող չծխեն։ Մարդիկ փառք Աստծո, պլանի փող չունեն ՔՊ-ական թմրամոլների նման, բայց դարդերից ծխում են։ Չեն ուտում, ուտելիքի փողից են կտրում, որ ծխախոտ առնեն։ Այդ ծխախոտ չլինելու պատճառով ի դեպ Արցախում էլ տղամարդիկ շատ վատ էին իրենց զգում։ Ես իրենց հասկանում եմ. չկա նորմալ աշխատանք, չկա արժանապատիվ Հայրենիք, չկա մարդկություն։

Ինչ վերաբերում է բանջարեղենի գներին, ապա կաղամբի մեկ կիլոգրամը 160 դրամ, այս սեզոնին` թալան է։

Գազարի մեկ կիլոգրամի գինը գրեթե 500 դրամ` թալան է։ Ընդամենը մեկ եգիպտացորենի գինը գրեթե 200 դրամ` թալան է։ Մածունի 900 գր գրեթե 700 դրամ` թալան է»։

Նմանատիպ նյութեր

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում Եվրամիության հետ մերձեցման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի...

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...