«Նիստի հետ կապված իրավական որևէ բանի չեմ ցանկանա արձագանքել, որովհետև իրավական բան այստեղ չեմ տեսնում։ Մենք բոլորս ֆիքսվել ենք այն օրվա իր ելույթի՝ այդ մարդու ելույթի վրա, բայց դա պերմանենտ եկավ, եկավ, եկավ, այդ օրը հասավ ապոգեին։ Այդ արդեն ուղիղ ցուցումներ էին։ Առաջ, երբ հեռախոսով փսփսալով, թաքուն էր ցուցում տալիս, հիշում ենք 2018 թվականը։ Հիմա արդեն ուղիղ Ազգային ժողովի ամբիոնից ցուցում է տալիս։
Իսկ այստեղ իրավականի հետ կապված՝ իրոք, քանի՞ ժամ են տվել, քանի՞ ժամ կտան։ Կարող էին հենց այդ օրը՝ իր ելույթից հետո, միանգամից ասել՝ սա կալանքի որոշում է, և կալանավորում ենք։
Ինձ պարզապես հետաքրքրում է՝ այսօրվա դատավորը, վաղվա, մյուս օրվա, նախորդ օրերի այն դատավորները, ովքեր մարդկանց իր ցուցումով կալանավորել են, այդ դատավորների վճիռներում մի բան է գրված։ Որքանո՞վ է տվյալ դատավորը համաձայն նրա հետ, որ կան «վնգստացող» դատավորներ ու կաշառակեր դատավորներ»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։


