Պետությունը անտեսում է Եկեղեցու օրենսդրորեն ամրագրված ինքնակառավարման իրավունքը. քահանա Սարդարյան

30 Հունվարի, 2026

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող վերջին պետական քայլերը՝ մասնավորապես եպիսկոպոսական նշանակման գործընթացի նկատմամբ դատական միջամտությունը, այդ որոշման հարկադիր կատարումը, իսկ այժմ նաև եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդման նախաձեռնությունը չեն կարող ընկալվել որպես իրավունքի չեզոք կիրառություն, այս մասին գրել է Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը։

Տեր Հայրն ընդգծել է՝ սա պետք է մտահոգի ոչ միայն Եկեղեցուն, այլև բոլոր նրանց, ովքեր ակնկալում են Հայաստանի ժողովրդավարական զարգացումը՝ անկախ նրանից՝ ընդունում են արդյոք Ամենայն Հայոց Կաթողիկոսին և եկեղեցական իշխանությանը, թե ոչ, անկախ իրենց քաղաքական դիրքորոշումից՝ իշխանամետ կամ ընդդիմադիր։

«Խոսքը վերաբերում է մեր Եկեղեցու՝ Սահմանադրությամբ երաշխավորված ինքնավարության նկատմամբ համակարգային հարձակման մասին։ Պետությունը անտեսում է Եկեղեցու օրենսդրորեն ամրագրված ինքնակառավարման իրավունքը, չի հարգում պետություն–եկեղեցի հարաբերությունների համար սահմանված հատուկ իրավական պաշտպանական շրջանակը և խախտում է պետության և Եկեղեցու տարանջատման սկզբունքը՝ միջամտելով զուտ ներքին, հոգևոր բնույթի հարցերին։

Քրեական իրավունքի գործիքների կիրառումը այս քաղաքականության իրագործման նպատակով լրջորեն խաթարում է իրավական պետության հիմքերը։

Այս զարգացումները հանդիսանում են Հայաստանի իրավակարգի և միջազգային պարտավորություններով ամրագրված կրոնական ազատության սկզբունքների ակնհայտ խախտում»,- նշել է Տեր Տիրատուրը։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել եկեղեցու դեմ. պարտադրում են տիրադավ Արման Սարոյանին ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդ։

Նմանատիպ նյութեր

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է․ Հակոբ Կուրեղյան

  «Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի: Ըստ էության՝...

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...