ՔՊ-ն հաստատեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը

6 Հոկտեմբերի, 2026

ՔՊ-ն քննարկեց և 62 կողմ ձայնով հաստատեց Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը:

Քննարկումը տևեց մի քանի րոպե:  Ազգային ժողովի երկու ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություններն  ավելի վաղ հայտարարել էին, որ չեն մասնակցի քննիչ հանձնաժողովի կազմի հաստատման քննարկմանը և քվեարկությանը:

Հիշեցնենք, որ Փաշինյանն «Բուն TV» -ի տաղավարում հայտարարել էր. «Առաջիկայում, հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ը իմ հանձնարարաությամբ պատրաստել է զեկույց Հայ Առաքելական եկեղեցու առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների վերաբերյալ։ Ես կարող եմ ասել, որ մեր եկեղեցու իրավիճակը սարսափելի է, մեր եկեղեցին բռնազավթված է և մենք այդ խնդիրը պետք է լուծենք, մենք այդ խնդիրը լուծելու ենք այդ թվում՝ օրենքում կատարվելիք փոփոխություններով։

ՔՊ վարչությունում այդ հարցը քննարկել ենք, չեմ բացառում, որ այդ առնչությամբ ԱԺ-ում կստեղծվի քննիչ հանձնաժողով, որը զեկույցից օրենսդրական առաջարկներով հանդես կգա»:

Նախագիծը բերվել է ԱԺ, որին ՔՊ-ն կողմ քվերակեց:

 

Նմանատիպ նյութեր

Բաքվում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

Բաքվում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։...

ՀՅԴ-ն «արմատախիլ անող» Արման Եղոյանն ունի նոր հանձնարարություն՝ քանդել Եկեղեցին. Վահե Սարգսյան

ՀՅԴ-ն «արմատախիլ անող» Արման Եղոյանն ունի նոր հանձնարարություն՝ քանդել Եկեղեցին. Վահե Սարգսյան

Այսօր ավտոբուսում մի կիրթ մարդ հետևում էր ԱԺ նիստին, որտեղ քննվում է մի խայտառակ ու վտանգավոր հարց՝ Հայ Առաքելական եկեղեցու խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ հարցը։ Այս մասին գրում է պատմաբան Վահե Սարգսյանը: «Քաղաքացին...

Միայն օգնական աշխատած «կռվի թամադան»

Միայն օգնական աշխատած «կռվի թամադան»

Այսօր խորհրդարանում մի քանի անգամ լարված մթնոլորտը վերածվեծ քաշքշուկի։ Թեև քաշքշուկի հրահրման մեջ աչքի ընկավ Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայր Վահե Ղալումյանը, սակայն բռունցքները ակտիվ գործադրում էր մեկ այլ՝ ՔՊ-ական նորաթուխ պատգամավոր՝ Սուրեն Հովհաննիսյանը։ Տարածված...

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց. 24News

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց. 24News

Դատավոր Վահե Ջիվանյանի դատավճռով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց։ Լուրը 24News-ի փոխանցմամբ՝ հայտնել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ Նշենք, որ 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին Վարդան և Սպարտակ Ղուկասյանները...