Պատերազմը մնաց մի քանի հազար մարդու ուսերին. Արա Պողոսյան

13 Օգոստոսի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Դուք հասկանո՞ւմ եք` ինչ է կատարվել հայ ժողովրդի հետ։ 30 տարի մեր ժողովուրդն իր լավագույն զավակներին տվեց հանուն ազգային երազանքի, հանուն արդարության և արդար խաղաղության։

Արդյունքում եկան բաշիբոզուկներ, ովքեր մեր ժողովրդի այդքան մեծ ջանքերը լցրեցին ջուրը։ Մեր ժողովրդի մեջ աճեց վիժվածքների մի բանակ, որը թշնամու հետ անարդար խաղաղությունը գերադասեց ամեն ինչից։

Իսկ արդյունքում պատերազմը մնաց մի քանի հազար մարդու ուսերին` զավակ կորցրած հոր ու մոր, հայր կորցրած որդիների ու դուստրերի, ամուսին կորցրած կանանց, եղբայր կորցրած եղբոր ու քրոջ, կին, մայր, քույր կորցրածների ուսերին…

Ու երբ մի օր հարցնեն, թե ինչի՞ նրանք զոհվեցին, ինչի՞ երեխաները որբ, ծնողներն անզավակ, կանայք առանց ամուսնու մնացին, վիժվածքների մի բանակ կասի.

«Որպեսզի առեւտուր անենք թուրքի հետ, ու թուրքի տակ…»:

Վիժվածքների այս բանակը մի թեզ ունի` «ո՞ւմ երեխեքի հաշվին եք երկիր ուզում»: Ու ոչ ոք չի հարցնում. «Վիժվածք, իսկ քեզ ո՞վ է իրավունք տվել ուրիշի երեխեքի հաշվին հետևներդ հաստացնել…»:

Իսկ ո՞վ է այս մարդկանց կործանված ճակատագրերի պատասխանը տալու…»:

Նմանատիպ նյութեր

Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան

Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան

«Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է, այն դեպքում, երբ շուրջդ կատարվողը կարծես հենց դրա համար էլ արվում է, որ մարդ չարանա»,- այս մասին Ինստագրամի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը` Գայանե Քոչարյանը։ «Բայց գենետիկան,...

Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր»

Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր»

Փաշինյանի որոշմամբ՝ սեպտեմբերի 22-25-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է  Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին գրում է ArmLur.am-ը: Պատվիրակության կազմում...

Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ

Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ

Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում դպրոցի վրա զինված հարձակման հետևանքով մեկ աշակերտ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ «Հարձակման հետևանքով վիրավորվել է չորս աշակերտ։ Մեկ աշակերտ զոհվել է», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նշվում է հաղորդագրության մեջ։...