Պարզ «բեզատչոտնիկություն» է. Լևոն Քոչարյանը` ՔՊ-ին

4 Օգոստոսի, 2026

 

«Քիչ առաջ իմ ելույթից հետո, որպես չգիտեմ՝ հակափաստարկ, թե ինչ-որ մի վատ բան, որը եղել է նախկինում, փորձում էին համեմատել Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը։

Ես հիմա ուզում եմ ներկայացնել մի հետազոտության արդյունքներ, որն իրականացրել է Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI)՝ իր տվյալների բազայի հիման վրա։

Ուրեմն այսպես․ 1998-ից 2008 թվականներին Հայաստանի ռազմական ծախսերը եղել են 3 միլիարդ 332 միլիոն դոլար, Ադրբեջանինը՝ 7 միլիարդ 352 միլիոն։ Ադրբեջանի հետ տարբերությունը եղել է մոտ 2.2 անգամ։

Հիմա ներկայացնեմ 2018 թվականից մինչև 2025 թվականը նույն տարբերությունը․ 8 միլիարդ 792 միլիոն՝ Հայաստան, 26 միլիարդ 812 միլիոն՝ Ադրբեջան, տարբերությունը՝ 3 անգամ։

Իմիջիայլոց, շատ կարևոր է այստեղ հաշվի առնել, որ այն ժամանակ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակին տրամադրվածը սրա մեջ ներառված չէ։ Նաև այն, ինչ մենք ձեռք էինք բերում, ձեռք էինք բերում Ռուսաստանի Դաշնության ներքին շուկայական գներով, իսկ շատ բաների համար նույնիսկ չէր վճարվում։

Այսինքն, իրականում պայմանական 1000 դոլարի դիմաց մենք ստանում էինք ավելի շատ զենք, քան նույն 1000 դոլարի դիմաց ստանում էր Ադրբեջանը։ Եթե այսպես պարզ ասեմ՝ մենք իրականում ավելի շատ ունեինք, ու եթե սա հաշվի առնենք, կարծում եմ՝ գոնե ապահով կարելի է ասել, որ այդ տարբերությունը 1.5 անգամ էր։

Հիմա եկեք պարզ մաթեմատիկա անենք․ 2.2-ը 3-ից մեծ՞ է, թե՞ փոքր։ Ձեր դեպքում տարբերությունը 3 անգամ է»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակվողը օդաճնշիչ հրացանով կրակ է բացել, ապա դիմել փախուստի։ Իրավապահները որոնում են կասկածյալին։ Նախնական տեղեկություններով՝ զոհերի թվում երկու...

Փաշինյանը թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին․ Հակոբ Բադալյան

Փաշինյանը թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ թոշակառուին թոշակառու ասելով՝ ապակտիվացնոմ ենք։ Դե, կարելի է փոխել հասկացությունները, ինչպես օրինակ հաղթանակն ու պարտությունն է Նիկոլ Փաշինյանը ըստ էության փոխել տեղերով։ Կարելի է...

9 ամիսների ընթացքում կազմվել է արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն

9 ամիսների ընթացքում կազմվել է արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում կազմել են արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 13,583-ով։ Այս մասին հայտնում են...

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ «Ettelaat» թերթում հրապարակված հոդվածում Վելայաթին պատմել է Հայաստանի դեսպանի հետ վերջերս ունեցած զրույցի...

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ

ՆԳ նախարարի հրամանով Ոստիկանության գնդապետ Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետի...