Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում․ «Հրապարակ»

14 Մարտի, 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Որոշ տեղեկություններով, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրահանգել է ռազմական ոստիկանության պետին եւ ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավարությանը՝ «ռեյդ» իրականացնել զինվորականների շրջանում, պարզել՝ արդյոք բոլորն ունե՞ն վարորդական իրավունք, թե՞ կան մարդիկ, որ, օգտվելով իրենց կարգավիճակից, մեքենան վարում են առանց վարորդական իրավունքի։ Ասում են՝ մեկ-երկու նման դեպքի մասին են նախարարին զեկուցել, նա էլ որոշել է ստուգել, թե որքանով են ճիշտ այդ լուրերը:

Մեր աղբյուրն ասում է, որ զինվորական համազգեստով վարորդներին պարեկները կանգնեցնում են եւ, կատարելով Պապիկյանի հրահանգը, ստուգում վկայականի առկայությունը: Եվ այդ գործընթացը դժգոհության ալիք է բարձրացրել զինվորականների շրջանում, որոնք էլ ահազանգել են մեզ: Նրանք նոստալգիկ հիշողությունների մեջ են ընկել, թե անցյալում ինչ հարգանք ու սեր կար զինվորականների նկատմամբ, որ անգամ ԳԱԻ-ի տեսուչներն էին զինվորական համազգեստ տեսնելիս պատիվ տալիս ու ճանապարհում իրենց, որովհետեւ հայրենիքի պաշտպանների նկատմամբ հարգանք կար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 14․ 03․ 26

Նմանատիպ նյութեր

Սպանված կնոջ եղունգների տակ հայտնաբերվել է Սիսիանի նախկին ոստիկանապետի ժ/պ-ի մաշկից կտորներ․ «Իշխանություն»

Սպանված կնոջ եղունգների տակ հայտնաբերվել է Սիսիանի նախկին ոստիկանապետի ժ/պ-ի մաշկից կտորներ․ «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝   բնակարանային գողություն կատարելու համար երկու տարեց կանանց սպանության մեջ մեղադրվող անձը Սիսիանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ, ոստիկանապետի ժ/պ Գարիկ Մուրադյանն է։ Դատագենետիկական փորձաքննությամբ սպանված...

ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում․  «Հրապարակ»

ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում․ «Հրապարակ»

Մայր բուհի կայքէջից տեղեկացանք, որ Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտը (American Research Institute of the South Caucasus, ARISC), որը գործում է ԵՊՀ կազմում, իր հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպում է առցանց գիտաժողով, որը նվիրված է...

Wildberries հավելվածն այլևս հասանելի չէ ամերիկյան App Store-ում

Wildberries հավելվածն այլևս հասանելի չէ ամերիկյան App Store-ում

Wildberries մարկետփլեյսի հավելվածն այլևս հասանելի չէ ամերիկյան App Store-ում։ Միևնույն ժամանակ այն շարունակում է հասանելի մնալ այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի App Store-ում, գրում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։ ԱՄՆ տարածաշրջանով Apple ID օգտագործող...

Անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվել

Անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվել

Օգոստոսի 12-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է անձը հոգեբանական ճնշում գործադրում անչափահասի նկատմամբ։ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքին առնչվող անձանց ինքնությունը։...

Իրան-ԱՄՆ բանակցություններում լուրջ տարաձայնությունները պահպանվում են․ Reuters

Իրան-ԱՄՆ բանակցություններում լուրջ տարաձայնությունները պահպանվում են․ Reuters

Պարսից ծոցում պատերազմն ամբողջությամբ դադարեցնելու շուրջ Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններում լուրջ տարաձայնություններ են պահպանվում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական բարձրաստիճան աղբյուրին։ Հաղորդվում է, որ ոչ մի առաջընթաց չի գրանցվել...