Օրվա իշխանությունը չպետք է որևէ դեր ունենա Հայաստանի ապագան ձևավորելու հարցում․ Վարդան Օսկանյան

15 Հուլիսի, 2025

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Աբու Դաբիում։ Թեև հանդիպումը ներկայացվել է մշուշոտ դիվանագիտական բառապաշարով և մշակված պաշտոնական հայտարարություններով, դրա հետևանքները սկսում են արդեն պարզ դառնալ։ Ամեն ինչից ակնհայտ է՝ Փաշինյանը համաձայնել է այսպես կոչված «միջանցքին»՝ Սյունիքի մարզով անցնող մի նախագծի, որը փաստացի նշանակում է հայկական տարածքի ինքնիշխան վերահսկողության փոխանցում արտաքին ուժի։ Սա մանրուք չէ, այլ լուրջ ռազմավարական ու քաղաքական զիջում՝ ուղիղ հարված Հայաստանի տարածքային ամբողջականությանը և հերթական ճեղք՝ մեր պետության արդեն իսկ փխրուն հիմքերում։

Այժմ Փաշինյանը մեկնել է Բրյուսել և Փարիզ՝ ենթադրաբար այս խիստ խնդրահարույց գործարքի համար եվրոպական աջակցություն ստանալու նպատակով։ Սակայն ոչ մի արևմտյան ժպիտ կամ բեմադրված լուսանկար չի կարող փոխել այս նախաձեռնության էությունը։ Իր բովանդակությամբ այն աղետ է Հայաստանի երկարաժամկետ ինքնիշխանության և ազգային անվտանգության համար։

Փաշինյանի մղումը պայմանավորված չէ խաղաղության համարձակ տեսլականով կամ տարածաշրջանային հաշտեցման սկզբունքային հանձնառությամբ։ Այն շատ ավելի ցինիկ է՝ և շատ ավելի անձնական։ Նրա հիմնական նպատակն 2026-ի ընտրություններից առաջ Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագրի» ապահովումն է։ Այս նեղ քաղաքական նպատակին հասնելու համար նա պատրաստ է զոհաբերել ոչ միայն տարածք, այլև արժանապատվություն, արդարություն և հայ ժողովրդի պատմական հիշողությունը։ Այն, ինչ նա կոչում է «խաղաղություն», դիվանագիտական ձեռքբերում չէ, այլ՝ պետական ձախողման պաշտոնական փաստաթուղթ։ Ձախողում՝ Արցախը պաշտպանելու։ Ձախողում՝ հայ կյանքերը պաշտպանելու։ Ձախողում՝ ազգային շահը պաշտպանելու։

Նույնիսկ եթե նման համաձայնագիրը կարող է ժամանակավոր հանգստություն ապահովել՝ ինչը խիստ կասկածելի է, այն չի կարող փոխհատուցել արդեն կրած տարածքային, մարդկային և բարոյական ահռելի վնասները։

Իրականում, այն յոթ տարիներին, ինչ Նիկոլ Փաշինյանը իշխանության է, նա առաջնորդել է Հայաստանի նորագույն պատմության ամենամեծ ազգային աղետը։ Նրա ղեկավարությամբ Հայաստանը ոչ միայն հող է կորցրել, այլ նաև վստահություն, ռազմավարական խորություն և դիրք միջազգային ասպարեզում։

Ինչ էլ որ բերեն առաջիկա ամիսները, մեկ բան ակնհայտ է և անխուսափելի՝ օրվա իշխանությունը չպետք է որևէ դեր ունենա Հայաստանի ապագան ձևավորելու հարցում։ Նրանք բազմիցս ապացուցել են՝ անկարող են առաջնորդել հայ ժողովրդին»։

Նմանատիպ նյութեր

Բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր

Բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «Geely» մակնիշի և Երևանի բնակիչ 73-ամյա Վարդգես Ա․-ի վարած «Լադա»...

Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը Կապանում

Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը Կապանում

Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայեջին, ժամանել է Սյունիքի մարզ և ստանձնել իր պաշտոնական պարտականությունները։ Այս մասին հայտնում է Իրանի գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Դավուդ Յայեջին բազմամյա դիվանագիտական փորձ ունի։...

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։ Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվել...

ՀԾԿՀ նախագահը քննարկել է տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու քայլերը

ՀԾԿՀ նախագահը քննարկել է տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու քայլերը

«Թբիլիսիում անցկացվող Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) նախագահ Պեդրո Վերդելյոյի և...

Կանդազի տնային կալանքը փոխվել է. նրա նկատմամբ սահմանվել  է վարչական հսկողություն` համակցված բացակայելու արգելքով

Կանդազի տնային կալանքը փոխվել է. նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն` համակցված բացակայելու արգելքով

րթուր Ավանեսյանի (Կանդազ) տնային կալանքը փոխվել է, դատարանը սահմանել է վարչական հսկողություն՝ համակցված բացակայելու արգելքով։ Արթուր Ավանեսյանը կալանավորվել էր ապրիլի 28–ին` հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ ընտրակաշառքի փորձի մեղադրանքով։ Հունիսի վերջին դատարանը...