Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության նիստին դեռևս միայն քննիչն է ելույթ ունեցել, ներկայացրել է միջնորդությունը։ Այս մասին Հահակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Ակնհայտ անհիմն միջնորդություն է ներկայացվել, նվազագույն հիմնավորվածության շեմը բնավ չհաղթահարված։ Այս միջնորդությունը վերնագրված է Սամվել Կարապետյանին, սակայն Սամվել Կարապետյանի առնչություն ընդհանրապես չկա։ Ցանկացածի անունը կարող էր լինել։ Սա իրավական իմաստով խայտառակություն է»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։





