Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան

14 Հունիսի, 2026

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԱՐՏԱՀԵՐԹ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ զանգ եմ ստացել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։

Ինձ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ այսօր առավոտյան ժամը 07:00-ից սկսած իրականացվել են խուզարկություններ, որոնք, ըստ այնտեղ գտնվող անձանց, ուղեկցվել են նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի տարրերով։ Նշվում է, որ խցերից մեկում՝ մասնավորապես 7-րդ մասնաշենքի 12-րդ խցում, անձնական իրերը թափվել են հատակին, ինչն առաջացրել է լարված իրավիճակ։

Ինձ նաև տեղեկացրել են, որ տեղի ունեցածի հետևանքով հուզական ծանր վիճակում գտնվող անձանց շրջանում խոսակցություններ են եղել ինքնավնասման վերաբերյալ։ Հեռախոսազրույցի ընթացքում կոչ եմ արել զերծ մնալ նման քայլերից և որևէ պարագայում չվտանգել սեփական առողջությունն ու կյանքը։

Հաշվի առնելով ստացված ահազանգերի լրջությունը՝ կոչ եմ անում իրավասու մարմիններին անհապաղ պարզաբանել իրավիճակը և հրապարակային պատասխան տալ բարձրացված հարցերին։

Միաժամանակ, պատգամավոր գործընկերներիս խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքել, այցելել քրեակատարողական հիմնարկ և տեղում ուսումնասիրել ներկայացված տեղեկությունները։

Մարդու արժանապատվությունը, իրավունքներն ու անվտանգությունը չեն կարող սահմանափակվել անգամ ազատազրկման պայմաններում։ Յուրաքանչյուր ահազանգ պետք է ստանա պատշաճ և անհապաղ արձագանք։

 

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ականների համար ամեն ինչ նորմա՞լ է․ Արամ Վարդևանյան 

«Նախ՝ մեր հայրենակիցներին ուղղակի տեղեկացնենք, որ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, ամեն ինչ նորմալ է։ Մի բանի համար, իհարկե, անկեղծորեն վատ ենք զգում՝ Ազգային ժողովը՝ որպես ինստիտուտ, ձեր աչքերում, ձեր ընկալումներում, մեղմ ասած, շատ է...

Պուտինը կարևորել է Մելանյա Թրամփի դերը Ալյոշկիում մարդասիրական առաքելության կազմակերպման գործում

Պուտինը կարևորել է Մելանյա Թրամփի դերը Ալյոշկիում մարդասիրական առաքելության կազմակերպման գործում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ներդրումը Ալյոշկիում մարդասիրական առաքելության կազմակերպման գործում։ Նրա խոսքով՝ առաքելության նպատակն է օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանը։ Գրում է ՌՏ հեռուստաալիքը։ Պուտինի խոսքով՝ Ալյոշկիում...

Փաշինյանը սպառնում է շրջափակել ԱԺ-ն՝ սահմանադրությունը փոխելու համար

  «Շատ տարօրինակ մի բան տեղի կունենա. եթե սովորաբար խորհրդարանի առաջ ընդդիմությունն է ցույց անում, ապա հիմա հնարավոր է` իշխանությունը սկսի ցույց անել, ու արդյունքում ժողովուրդը պահանջի ընդդիմությունից, որ կողմ քվեարկի սահմանադրական...

Փլուզում՝ Երևանի Գաջեգործների փողոցում․ վիրավորներ կան

Փլուզում՝ Երևանի Գաջեգործների փողոցում․ վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների փողոցում, դեպի Աղի լիճ տանող ճանապարհին փլուզում է...

Մարդիկ, ովքեր ամիսներով մեր նյարդերը սղոցում էին այստեղ, բերնին կերան ու վատ կերան․ Նարեկ Կարապետյան

  «Այսօր ինչ տեղի ունեցավ, դա ընդհանրապես խորհրդարանականության սովորական պրոցես է։ Ուղղակի մարդիկ, ովքեր ունեն տարբեր հայացքներ, կարող են ունենալ կոնֆլիկտ։ Ու այն մարդիկ, ովքեր ամիսներով ուղղակի մեր նյարդերը սղոցում էին այստեղ, բերնին...