ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ներդրումը Ալյոշկիում մարդասիրական առաքելության կազմակերպման գործում։ Նրա խոսքով՝ առաքելության նպատակն է օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանը։ Գրում է ՌՏ հեռուստաալիքը։
Պուտինի խոսքով՝ Ալյոշկիում իրավիճակը վաղուց էր բարդացել, իսկ հակառակորդը, ականապատելով դեպի քաղաք տանող ճանապարհները, հումանիտար աղետ էր ստեղծում։
Ալյոշկիում մարդասիրական առաքելության գոտում շարունակվում է երթուղիների ականազերծումը։ Յանա Լանտրատովայի փոխանցմամբ՝ հրադադարի ռեժիմն արդեն 54 ժամ է գործում, և որևէ խախտում չի արձանագրվել։
Նրա խոսքով՝ դա հնարավորություն է տալիս զինվորականներին շարունակել ճանապարհների ականազերծումը և նախապատրաստել մարդասիրական շարասյան անվտանգ անցումը։
Լանտրատովան շնորհակալություն է հայտնել Մելանյա Թրամփին՝ աշխատանքների կազմակերպմանն անձամբ մասնակցելու և աջակցություն ցուցաբերելու համար։




