Նիկոլ Փաշինյանն իր սխալները փորձում է գցել Ռուսաստանի նախագահի գրպանը․ Ռոբերտ Քոչարյան

8 Ապրիլի, 2026

 

«Պրոբլեմը նրա մեջ է, որ Նիկոլ Փաշինյանն իր սխալները փորձում է գցել Ռուսաստանի նախագահի գրպանը։ Սա նոր թեմա չէր, անընդհատ շարունակվում է և եթե ինքն էլ դա չի ասում, ապա խորհրդարանի նախագահը, այլ պաշտոնյաներ անընդհատ այդ թեման քննարկում են մեկ պատճառով՝ ներսում մեր ժողովրդին համոզել, որ իրենք չեն մեղավորը պատերազմի, պատերազմում պարտվելու, իրենք չեն մեղավորը Ղարաբաղը ամբողջությամբ կորցնելու մեջ, մեղավորը Ռուսաստանն է: Մենք սա տեսնում ենք չէ՞, ինչ կա-չկա, ինչ պրոբլեմներ իրենք ունեն՝ մեղավորները ուրիշ են: Հիմա մեղքը գցում է Ռուսաստանի վրա, երևի մտածելով, որ ռուսները դա չեն հետևում, ռուսները դրա մասին չգիտեն։ Դու եթե ներքին սպառման համար թեմաներ ես քննարկում և այդ թեման ուղղակի կպնում է այլ երկրի, հատկապես գերպետության շահերին, դու պետք է մտածես, որ մենակ քո ընտրազանգվածը չի քեզ լսում, քեզ լսում են նաև ուրիշները: Սա ուղղակի անպարկեշտության ինչ-որ դրսևորում է, որովհետև իսկապես փորձում է Ռուսաստանի գրպանը գցել այն, ինչ կատարվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի մեղքով»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․ Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Հայտնի է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։ Քննարկումները ԱԺ...

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը դուրս է եկել Պրիմորսկի նավահանգստից և ուղևորվում է դեպի Նյու Յորք։ Այս մասին վկայում են նավերի տեղաշարժին հետևող տվյալները, որոնց ծանոթացել է РИА Новости-ն։ Նշվում է, որ նավը տեղափոխում է 326 800 բարել նավթամթերք։ Reuters-ի...

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ դուրս եկած նախկին հոգևորականների գործերով վերջին օրերին նոր զարգացումներ են տեղի ունենում։ Նախ հայտնի դարձավ, որ դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործի վարույթը, որով նա պահանջում էր իրեն վերականգնել...

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ «Ի լրումն Արսենն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարության հայտնում ենք, որ հոկտեմբերի 25-ին...