Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան

1 Մայիսի, 2026

«Երկու հանգամանք է իրար խառնվում՝ Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը այդ ռեսուրսը չունի արժանապատվության, թե՞ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն չունեն այդ արժանապատվության ռեսուրսը: Ես կառաջարկեմ ուղղակի սա տարանջատել: Հայաստանը և հայ ժողովուրդը ունի, բայց Նիկոլ Փաշինյանը իր խմբակի հետ փորձում է համոզել հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդը այդ ռեսուրսը չունի: Այլ բացատրություն այստեղ չկա: Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս անընդհատ պահել վախի մթնոլորտ, ինքը անելու է ամեն ինչ, որ միջինացված հայը այդ վախի զգացումը ունենա, որովհետև այլ տարբերակով ինքը ընտրվելու շանս չունի: Նաև բնության տեսանկյունից ամենից համոզիչ հանգամանքը դա վախն է և քաղաքական գործիչները մեկ-մեկ վախ են վաճառում հանրությանը նեղ նպատակների հասնելու համար: Սա ուղղակի հակադրության մեջ է մտնում պետական շահերի հետ, ազգային շահերի հետ, բայց ժամանակ առ ժամանակ փայլուն սպասարկում է անձնական շահ կոնկրետ առաջնորդի կամ քաղաքական միավորի»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հսկայական աղբ՝ Քարի լճի հարակից տարածքում. ՇՄ նախարարության արձագանքը

Հսկայական աղբ՝ Քարի լճի հարակից տարածքում. ՇՄ նախարարության արձագանքը

Երեկվանից համացանցում ակտիվորեն տարածվում են Արագած լեռան բարձրլեռնային լճերից մեկի՝ Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր։ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Այդ մասին տեղեկացնում է գերատեսչությունը:...

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մայր Աթոռում

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մայր Աթոռում

Օգոստոսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն...

Իրանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներսում օտարերկրյա ազդեցության ցանց ստեղծելու փորձի մեջ

Իրանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներսում օտարերկրյա ազդեցության ցանց ստեղծելու փորձի մեջ

Իրանը Ֆրանսիային նախազգուշացրել է «համապատասխան միջոցների» մասին, եթե կրկնվեն այն գործողությունները, որոնք Թեհրանը գնահատում է որպես երկրի ներքին գործերին միջամտություն, հաղորդում է Tehran Times-ը. Պատճառ են դարձել երկու ֆրանսիացի դիվանագետների գործողությունները,...

Հռոմի պապը կոչ է արել Արևմտյան ափին դադարեցնել բռնությունը պաղեստինցիների դեմ

Հռոմի պապը կոչ է արել Արևմտյան ափին դադարեցնել բռնությունը պաղեստինցիների դեմ

Հռոմի պապ Լևոն XIV-ը կիրակի կոչ է արել դադարեցնել բռնությունը պաղեստինյան խաղաղ բնակչության դեմ օկուպացված Արևմտյան ափին, որտեղ վերջին շրջանում հաճախացել են արմատական իսրայելցի բնակիչների հարձակումները, հաղորդում է Reuters-ը։ «Ես կրկին կոչ եմ անում դադարեցնել...

Հայաստանը վաղը կպայքարի 2 ոսկե մեդալի համար. Տերտերյանն ու Պետրոսյանը կիսաեզրափակչում են

Հայաստանը վաղը կպայքարի 2 ոսկե մեդալի համար. Տերտերյանն ու Պետրոսյանը կիսաեզրափակչում են

Սամվել Տերտերյանն (77 կգ) անցավ հունահռոմեական ըմբշամարտի Մ-20 տարեկանների ԱԱ եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում նա 6։0 հաշվով հաղթեց վրացի Գեորգի Գոգելաշվիլիին։ Տերտերյանը վաղը կմրցի ոսկե մեդալի համար։ Յուրիկ Պետրոսյանը ևս կիսաեզրափակչում է։ Նա 8-1 հաշվով հաղթեց ավստրիացի...