ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞․ «Ժողովուրդ»

8 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ծնողական ժամը», որը իշխանությունը ներկայացրել էր որպես աշխատող ծնողների համար կարևոր սոցիալական երաշխիք, որ կարող են աշխատանքից մեկ ժամ շուտ հեռանալ՝ երեխաներին խնամելու համար, փաստացի դարձել է ՆԳՆ աշխատակիցների դժգոհության պատճառ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՆԳՆ մի շարք աշխատակիցներ ահազանգել են, որ նախարարությունում ներքին կարգով իրենց թույլ չեն տալիս օգտվել օրենքով սահմանված «ծնողական ժամից» և պահանջում են աշխատանքային օրը շարունակել մինչև սահմանված ավարտը՝ ժամը 18:00-ը։

Մեր տեղեկություններով՝ ՆԳՆ-ում աշխատակիցներին փոխանցվել է, որ նրանք չպետք է օգտվեն այդ հնարավորությունից, որը նախատեսում է օրական 30 րոպե կամ մեկ ժամ աշխատանքից բացակայելու իրավունք։ Արդյունքում՝ երեխաներ ունեցող աշխատակիցները չեն կարողանում աշխատանքից կես ժամ կամ մեկ ժամ շուտ դուրս գալ՝ չնայած օրենսդրությամբ նախատեսված այդ հնարավորությանը։

Հիշեցնենք, որ «ծնողական ժամի» մասին օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվել էր դեռ ամիսներ առաջ։ Նախաձեռնության գաղափարն այն էր, որ աշխատող ծնողները կարողանան աշխատանքային օրվա ընթացքում որոշակի ժամանակ հատկացնել երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերի լուծմանը։

Օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2026 թվականի հունիսի 18-ին և ուժի մեջ է մտել հուլիսի 10-ից։ Աշխատանքային օրենսգրքում լրացվել է 207.1-րդ հոդվածը՝ «Ծնողական ժամը»։

Օրենքով՝ մինչև 12 տարեկան մինչև երկու երեխա ունեցող ծնողը կարող է օրական առավելագույնը 30 րոպե օգտվել ծնողական ժամից, իսկ երեք և ավելի երեխա ունեցող ծնողը՝ օրական առավելագույնը մեկ ժամ։ Նույն՝ մինչև մեկ ժամի իրավունքը նախատեսված է նաև մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակումով երեխա ունեցող ծնողի համար՝ անկախ երեխաների թվից։

Ավելին՝ օրենքը հստակ սահմանում է, որ ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել։ Այդ ժամանակը ներառվում է աշխատաժամանակում, իսկ աշխատողի հիմնական աշխատավարձը պահպանվում է։

Այսինքն՝ խոսքը պարզապես գործատուի բարի կամքի կամ ղեկավարի թույլտվության մասին չէ, այլ օրենքով ամրագրված իրավունքի։

Թե որքանով է ՆԳՆ-ի ներքին կարգավորումը համապատասխանում գործող օրենքին, առանձին իրավական հարց է՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքը գործատուին փաստացի արգելում է մերժել աշխատողի՝ ծնողական ժամից օգտվելու իրավունքը։

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն ստանալու համար դիմեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին։

ՆԳՆ-ն հերքեց մեր փոխանցած տեղեկությունը՝ հայտարարելով, որ նախարարությունում նման արգելք չկա։

Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ ՆԳՆ աշխատակիցները կարողանում են օգտվել օրենքով նախատեսված «ծնողական ժամից»։ Ավելին, նախարարությունից մեզ հայտնել են, որ այդ իրավունքից արդեն օգտվել է 80-ից ավելի աշխատակից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ավելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումը

Ավելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումը

ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամ՝ 26 սենատոր և 75 ներկայացուցիչ, կոչ են արել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը։ Կոնգրեսականների երկկուսակցական և երկպալատ նամակը նախաձեռնվել է սենատորներ Գարի Փիթերսի և Ադամ...

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում՝ «Սևանի գաղութի» մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես դեպքի...

Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը․ «Փաստ»

Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Կենսաչափական նոր համակարգի ներդրման հետ կապված՝ հանրային լուրջ դժգոհություն ու մտահոգություններ է հարուցել այն հանգամանքը, որ անձնագրավորվող քաղաքացիների կենսաչափական տվյալները լինելու են ինչ-որ մասնավոր ընկերության տրամադրության տակ: ՆԳՆ-ն...

Բանտում քաղաքապետ է «աշխատում»․ «Հրապարակ»

Բանտում քաղաքապետ է «աշխատում»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեղրիի կալանավորված համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը փորձում է «Նուբարաշենի» 57-րդ խցից իրեն համայնքապետ զգալ և ուսուցիչների տոնի առիթով հայտարարություն է տարածում, իսկ Մեղրիում նախընտրական քարոզարշավ է։ Օրեր առաջ ՔՊ շարքերն անցած ՔՊ-ի...

Փաշինյանը Հայկ Սարգսյանին հնարավորություն էր տվել դադար վերցնել, հետո վերադառնալ, բայց վերջինս չէր լռել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը Հայկ Սարգսյանին հնարավորություն էր տվել դադար վերցնել, հետո վերադառնալ, բայց վերջինս չէր լռել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության որոշմամբ կուսակցությունից հեռացված Հայկ Սարգսյանը կուսակցության շարքերից հեռացել է բավական ծանր տրամադրությամբ՝ մինչև վերջին պահը համոզված լինելով, որ Նիկոլ...