Ներկայիս հայաստանյան իշխանությունը` Բաքվի համար հռչակվել է որպես  «պատմական շանս». Արման Աբովյան  

14 Օգոստոսի, 2025

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօր Հարավային Կովկասի քաղաքական իրականությունը ձևավորվում է այնպես, որ Ադրբեջանն ու Թուրքիան բացարձակապես շահագրգռված են ներկա իշխանության պահպանմամբ Հայաստանում։

Հաշվի առնելով Հայաստանում գործող իշխանության աղետալիորեն ցածր վարկանիշը՝ թուրք-ադրբեջանական տանդեմը, անկասկած, կանի ամեն հնարավորը, որպեսզի «փրկի» այսպես կոչված «թավշյա իշխանությանը»։

Կարծում եմ , որ շուտով մենք կլսենք , թե ինչպես թուրքերը և ադրբեջանցիները կիրականացնեն կոսմետիկ քայլեր՝ ռազմավարական նպատակներով։

Հայաստանյան նախընտրական փուլում, որը փաստացի արդեն մեկնարկել է, Բաքուն, ամենայն հավանականությամբ, դիմելու է մի շարք արտաքինից «դրական», սակայն իրականում մոլորեցնող քայլերի։

Նպատակը հստակ է՝ ստեղծել շահավետ մթնոլորտ իշխանության վերարտադրության համար և ամրապնդել նրա քարոզչական թեզերը «խաղաղության օրակարգի» մասին։

Այդ քայլերը կարող են ներառել՝

Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի» թեմայի ժամանակավոր “սառեցումն” և կտրուկ հռետորաբանությունից հրաժարվելը։

Հայերի համար ճանապարհների բացման «պատրաստակամության» ցուցադրումը՝ դա ներկայացնելով որպես տարածաշրջանային ինտեգրման քայլ։

Հայաստանի օկուպացված, բայց ռազմավարական արժեք չունեցող որոշ հատվածներից թուրք-ադրբեջանական ռազմական դիրքերի ժամանակավոր հեռացումը։

Հայաստան Թուրքիա սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների (հիմնականում Ադրբեջանի քաղաքացիների ) համար։

Այս քայլերից և ոչ մեկը չի լուծի հիմնարար խնդիրներ, բայց դրանք կստեղծեն ուժեղ PR էֆեկտ՝ ներսում ձևավորելով իշխանության «արդյունավետության» պատրանք և այն ներկայացնելով որպես Բաքվի հետ «կոնստրուկտիվ երկխոսության» ունակ ուժ։

Գլխավոր նպատակը՝ իշխանության վերարտադրություն և սահմանադրական փոփոխություն։

Թուրք-ադրբեջանական ռազմավարական նպատակը հստակ է՝ ստեղծել պայմաններ Հայաստանում սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար, որի էությունը կլինի գործող Սահմանադրության փոփոխությունը կամ վերացումը։ Սահմանադրությունը ներկայիս տեսքով մնում է իրավական ու քաղաքական պատնեշ՝ Բաքվի` Հայաստանի հանդեպ տարածքային և քաղաքական նկրտումները կյանքի կոչելու ճանապարհին։

Ներկայիս հայաստանյան իշխանությունը` Բաքվի համար հռչակվել է որպես  «պատմական շանս»։

Ադրբեջանական վերլուծական շրջանակները բաց տեքստով հայտարարում են, որ հայաստանյան իշխանությունը Ալիևի համար «պատմական հնարավորություն» է՝ վերջնականապես վերացնելու հայկական գործոնը Հարավային Կովկասում։

Ադրբեջանում գիտակցում են, որ որևէ այլ հայկական իշխանություն չի կարող և չի համարձակվի գնալ նման հակահայկական քայլերի, որոնք իրականացնում է ներկայիս իշխանությունը։

Եզրափակելով կարող ենք միանշանակ սպասել մոտակա ամիսներին  Բաքվից ցուցադրական «բարեկամական» ժեստեր, որոնք իրականում կունենան բացառապես “չոր” հաշվարկված նպատակ՝ պահել իշխանության ղեկին Բաքվին և Անկարային հարմար վարչակարգը և ավարտին հասցնել հայ պետականության ոչնչացման ռազմավարական ծրագիրը»։

Նմանատիպ նյութեր

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը գրում է․ «Երեկ երեկոյան իշխանական գրպանային դատավորներից մեկը մի կիսահարբեցողի կեղծ ցուցմունքի հիման վրա 1 ամսով կալանավորեց «Հայաստան» դաշինքի անդամ, Վանաձորի գրասենյակի պատասխանատու, իմ լավ ընկեր Արթուր...

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսական ստորաբաժանումները դուրս են մղել Ուկրաինայի զինված ուժերի 58-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի...

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

87 տարեկանում մահացել է Անատոլի Կաշպիրովսկին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա տնօրեն Սերգեյ Ռուդիխը։ «Ցավոք, Անատոլի Միխայլովիչը հեռացավ կյանքից այսօր առավոտյան՝ ժամը 6:45-ին։ Նա 87 տարեկան էր», — ասել է Ռուդիխը։ Նրա խոսքով՝ մահվան հավանական պատճառը կարող էր...

Եվրոպական դեղերը բարձր որակով չեն վաճառվում հայկական դեղատներում, կան սահմանափակումներ․ Նարեկ Կարապետյան

Եվրոպական դեղերը բարձր որակով չեն վաճառվում հայկական դեղատներում, կան սահմանափակումներ․ Նարեկ Կարապետյան

Հանդիպելու ենք Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնի տնօրենի հետ, քննարկելու ենք Հայաստանում եվրոպական դեղերի հասանելիության հարցը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Ի՞նչն է խնդիրը՝ Հայաստանում գրանցված է...

Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելո՞ւ է՝ ոնց է զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք․ Անժելա Էլիբեգովա

Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելո՞ւ է՝ ոնց է զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելու ա՞՝ ոնց ա զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք։ Ո՞նց ա եղել, որ մի քանի օր չեն բռնել։ Ոնց ա եղել, որ թաքցրել են, որ երկրում զինված թշնամի ա պտտվում։ Ո՞նց ա...