Նամակներ են հանձնվել ՄԱԿ-ի բարձրաստիճան անձանց

21 Մարտի, 2026

Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի ընթացքում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կյանքի կոչված Արցախի Ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ  Մարիո Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Միացյալ ազգերի կազմակերպության մարդու իրավունքների, փախստականների հարցերով ինչպես նաև այլ պատասխանատու բարձրաստիճան անձանց հետ։ Հանդիպումների  քննարկման նյութ է դարձել  Մ․ Նալբանդյանի կողմից բարձրացված հարցերը Արցախի ժողովրդի իրավունքների, հատկապես հավաքական վերադարձի, Ադրբեջանում պահվող հայազգի գերիների ազատ արձակման, մշակութային ժառանգության պաշտպանության և Հայաստանի Հանրապետությունում ապաստան գտած ժողովրդի խնդիրների մասին։ Մ․ Նալբանդյանը բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին փոխանցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի  նամակները և Արցախի համայնքների ղեկավարների կողմից ստորագրված հավաքական նամակ-դիմումները։

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրաստիճան պաշտոնյանին  ներկայացված նամակում հատկապես նշվում է. «Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի համար բացարձակ առաջնահերթությունը մեր նախնիների հայրենիք հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձն է։ Մեր կապը մեր տների, մեր սրբավայրերի և մեր նախնիների գերեզմանների հետ անսակարկելի մարդու իրավունք է։ Տարածաշրջանում տևական խաղաղություն հնարավոր չէ ապահովել էթնիկ զտման լեգիտիմացման միջոցով․ դրա համար անհրաժեշտ է բնիկ բնակչության իրավունքների վերականգնում՝ հուսալի միջազգային անվտանգության երաշխիքների ներքո»։

Արցախի համայնքների ավելի քան 60 ղեկավարների՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձրաստիճան պատասխանատուին ուղղված դիմում-նամակում ընդգծվել է հետևյալ առաջնահերթությունների անհրաժեշտությունը. ապահովել մարդասիրական և սոցիալական աջակցություն սոցիալական և բնակարանային ծրագրերին, պարտավորեցնել միջազգային կառույցներին ու ՀՀ իշխանություններին ներկայացնել թափանցիկ հաշվետվություն տրամադրված օժանդակության արդյունավետության վերաբերյալ, ինչպես նաև ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու Արցախում հայկական բնակավայրերի ոչնչացումը և երաշխավորելու անվտանգ ու արժանապատիվ վերադարձ։

Բոլոր բարձրաստիճան պատասխանատուներին հղված նամակներում շեշտվել է անմիջական փոխհամագործակցության նպատակով ճշտել պատասխանատու մարմին կամ ներկայացուցիչ՝ մոտիկից ծանոթանալու համար Արցախի ժողովրդի խնդիրներին և դժվարություններին։

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...