Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում զանգվածային հարված են հասցրել նավերի, նավահանգստային ենթակառուցվածքների, ռազմարդյունաբերական համալիրների և էներգետիկ օբյեկտների։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Այսօր գիշերը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքով և անօդաչուներով զանգվածային հարված են հասցրել», — ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հարվածի հետևանքով խոցվել են.
- Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, որոնք զբաղվում են մեծ և միջին հեռահարության անօդաչուների արտադրությամբ և պահեստավորմամբ,
- Կիևում, Կիևի մարզում և Դնեպրոպետրովսկի մարզում դրանց գործունեությունն ապահովող էներգետիկ օբյեկտներ,
- Օդեսայի մարզում նավահանգստային ենթակառուցվածքային օբյեկտներ և Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող նավեր։




