Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ»

15 Սեպտեմբերի, 2026

Մոսկվայում սկսվել է «Սպայկա-Ռուս» ՍՊԸ-ի՝ Հայաստանում պտուղ-բանջարեղենային արտադրանքի խոշորագույն արտահանողի ռուսաստանյան «դուստր» ընկերության համապատասխանաբար հիմնադիր Դավիթ Ղազարյանի և գլխավոր տնօրեն Արայիկ Սարուխանյանի գործով հեռակա դատավարությունը։ Ձեռնարկատերերին մեղադրում են կեղծ պայմանագրերով Ռուսաստանից մոտ 44 մլրդ ռուբլի դուրս բերելու, 5 մլրդ ռուբլու ԱԱՀ-ի վճարումից խուսափելու և միջոցների լեգալացման (օրինականացման) մեջ։ Գրում է «Կոմերսանտ»-ը:

Մոսկվայի Օստանկինսկի դատարանում սեպտեմբերի 14-ին սկսվել է «Սպայկա-Ռուս» ՍՊԸ-ի հիմնադիր Դավիթ Ղազարյանի և ընկերության գլխավոր տնօրեն Արայիկ Սարուխանյանի քրեական գործի ըստ էության քննությունը։ Նրանց մեղսագրվում է իրավաբանական անձի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ոչ ռեզիդենտների հաշիվներին դրամական միջոցների փոխանցման արտարժութային գործառնություններ կատարելը և հանցավոր եկամուտների օրինականացումը (ՌԴ ՔՕ 199, 193.1 և 174.1 հոդվածներ)։ Դատավարությունն ընթանում է հեռակա ռեժիմով, քանի որ երկու ձեռնարկատերերն էլ, որոշ տվյալներով, այժմ բնակվում են Հայաստանում։

Քրեական գործը, որի ֆիգուրանտներն են դարձել Դավիթ Ղազարյանը և Արայիկ Սարուխանյանը, հարուցվել է ՌԴ ՔԿ ԳՔՎ-ի (Քննչական կոմիտեի Գլխավոր քննչական վարչություն) կողմից 2019 թվականի ապրիլին։ Քննության վարկածով՝ ձեռնարկատերերը Ռուսաստան պտուղ-բանջարեղենային արտադրանքի մատակարարման պայմանագրերով երկրից դուրս են բերել մոտ 44 մլրդ ռուբլի։ 2015–2018 թվականների ընթացքում, երբ իբր իրականացվում էին մատակարարումները, Ռուսաստան է ներկրվել բանջարեղեն և միրգ պայմանագրերի արժեքի ընդամենը 2%-ի չափով։ Գործարքներից հարկերը նույնպես ֆիգուրանտների կողմից չեն վճարվել։ Իրավապահների տվյալներով՝ դուրս բերված միջոցները ներդրվել են տարբեր ընկերությունների բաժնետոմսերում, ինչը որակվել է որպես հանցավոր եկամուտների օրինականացում։

Ռուսաստանում քննության սկսվելուց հետո Հայաստանում Դավիթ Ղազարյանին նույնպես մեղադրանք էր առաջադրվել 17 մլն դոլարի հարկեր չվճարելու համար։ Սակայն այն բանից հետո, երբ ձեռնարկատերը փոխհատուցեց պետությանը պատճառված վնասը, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։

2025 թվականի մարտին Դավիթ Ղազարյանին և Արայիկ Սարուխանյանին ՌԴ ՔԿ ԳՔՎ-ն հեռակա մեղադրանք առաջադրեց, երկուսն էլ հայտարարվեցին հետախուզման մեջ։ Պարոն Ղազարյանին քննությունը համարում է ձեռնարկատերերին մեղսագրվող հանցագործությունների կազմակերպիչ, պարոն Սարուխանյանին՝ կատարող։

Քննությունը երկու անգամ կասեցվել է ֆիգուրանտների հետախուզման հետ կապված, այնուհետև նորից վերսկսվել։ Դատարան գործը մուտք է գործել 2026 թվականի օգոստոսին։

Նշենք, որ 2019 թվականի ապրիլին Մոսկվայի Արբիտրաժային դատարանը բավարարեց ԴԴԾ (Դաշնային հարկային ծառայություն) թիվ 30 մայրաքաղաքային տեսչության հայցընդդեմ «Սպայկա-Լոգիստիկ» ՍՊԸ-ի՝ պատասխանողից ԱԱՀ-ի գծով 3,12 մլրդ ռուբլի ապառքների բռնագանձման մասին։ «ՍՊԸ»-ից միաժամանակ բռնագանձվեցին տույժեր և տուգանքներ, որոնք հաշվարկվել էին նրա մայր ընկերությանը՝ «Սպայկա-Ռուս»-ին, որը գործում ներգրավված էր որպես երրորդ անձ։ Արբիտրաժային քննության ընթացքում հաստատվեց պտուղ-բանջարեղենային արտադրանքի մատակարարման գործարքների կեղծ լինելը։ Դրա մասին, մասնավորապես, ցուցմունքներ են տվել գործարքների կնքմանը և միջոցների փոխանցմանը մասնակցած ընկերությունների անվանական (նոմինալ) ղեկավարները։

2026 թվականի հուլիսին Մոսկվայի Դորոգոմիլովսկի դատարանում քննվել է Մոսկվայի դատախազության հայցընդդեմ պարոնայք Ղազարյանի, Սարուխանյանի, նրանց ղեկավարած «Սպայկա-Ռուս» ՍՊԸ և «Գրինհաուզ» ՍՊԸ ընկերությունների, ինչպես նաև հայկական «Սպայկա»-ի՝ հօգուտ ՌԴ-ի 43,9 մլրդ ռուբլի բռնագանձելու մասին։ Հայցում վերահսկող մարմինը պահանջում էր բռնագանձում տարածել «Սպայկա» ընկերության հարյուրավոր բեռնատար ավտոմեքենաների և կցորդների վրա, ինչպես նաև կալանք դնել պատասխանողների ամբողջ շարժական և անշարժ գույքի, նրանց բանկային հաշիվների, բաժնետոմսերի, ընկերություններում մասնաբաժինների և այլ ակտիվների վրա։ «Կոմերսանտ»-ի («Ъ») տվյալներով՝ հենց հուլիսին էլ հայցը քննվել և ամբողջությամբ բավարարվել է։ Ներկայումս այդ որոշումը գտնվում է Մոսկվայի քաղաքային դատարանում (Մոսգորսուդ) ապելյացիոն բողոքարկման փուլում։

«Սպայկա-Ռուս» ՍՊԸ-ն հայկական «Սպայկա» ՍՊԸ ագրոհոլդինգի՝ մինչև վերջերս իր երկրում դեպի ԱՊՀ, Եվրոպայի և Պարսից ծոցի երկրներ պտուղ-բանջարեղենային արտադրանքի խոշորագույն արտահանողի՝ 2011 թվականին ստեղծված դուստր կառույցն է։ Հայաստանի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներով՝ «Սպայկա» ՍՊԸ-ն ապահովում էր հանրապետությունից մրգերի և բանջարեղենի ողջ արտահանման մինչև 70%-ը։

«Սպայկա-Ռուս» ՍՊԸ-ն զբաղվում էր Հայաստանից Ռուսաստան արտադրանքի Ներկրմամբ (ներմուծմամբ)։ Նրա նկատմամբ հարկային պահանջներ ներկայացնելուց հետո ընկերությունը դադարեց հրապարակել ֆինանսական հաշվետվությունները, իսկ բոլոր պարտքերը փոխանցեց դուստր «Սպայկա-Լոգիստիկ»-ին։ 2026 թվականի դրությամբ երկուսն էլ բյուջեին պարտք են (տույժերով և տուգանքներով) մոտ 12 մլրդ ռուբլի։ Այժմ ընկերությունների հաշիվները արգելափակված են ռուսական բոլոր բանկերում։

 

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ է փորձում իշխանությունը մեզանից թաքցնել Քոչարյանին բանտարկելով․ Նարեկ Մանթաշյան

Ի՞նչ է փորձում իշխանությունը մեզանից թաքցնել Քոչարյանին բանտարկելով․ Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացը վաղուց դուրս է եկել սովորական իրավական գործի տրամաբանությունից։ Երբ գործի նյութերի մեջ իրավական հիմնավորումները չեն դիմանում քաղաքական...

Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան

Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան

«Հայաստան» դաշինքի անդամ Անուշ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Շատ քննարկվեց OECD միջազգային գնահատման PISA ծրագրին մասնակցած, Հայաստանի 15-ամյա աշակերտների գնահատման ծայրաստիճան վատ ցուցանիշները։ Հաշվետվությունը պարզել է, որ Հայաստանում 15-ամյա դեռահասների...

ՔՊ-ում մեկը չկա՞, որ դատապարտի Հաջիևին. Տիգրան Աբրահամյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն որերորդ օրն է՝ խոսում է ամեն ինչից, բայց մի բան չի նկատում, իր համար գոյություն չունի՝ Հիքմեթ Հաջիևի այցը Գանձասար և Գանձասարում դիվանագետներին հայկական մշակութային ու հոգևոր ժառանգությունը...

Բարեկեցության բաստիոնում առողջական բազում խնդիրներ ունեցող մարդը սովամահ է լինում․ Իրինա Յոլյան 

«Օրեր առաջ մենք մի ցավալի փաստի հետ առերեսվեցինք, և այդ հանգամանքը ցնցեց բոլորիս։ Հայր և որդի՝ ծայրահեղ ծանր վիճակում, սովամահության աստիճանի։ Որդին օրեր հետո մահացավ հիվանդանոցում։ Բարեկեցության բաստիոնում առողջական բազում խնդիրներ...

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն արտաքին ծագում ունեն. Զախարովա

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն արտաքին ծագում ունեն. Զախարովա

Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը զարգանում է «օտար սցենարներով» և մեծապես հրահրված է դրսից։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող...