ՌԴ-ում ձերբակալել են Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը գողացված ադամանդներ մատակարարած հանցախմբին

23 Հունիսի, 2025

Մոսկվայում ձերբակալվել և կասլանավորվել են «Ալռոսա»–ի ադամանդները գողացած խմբի 4 անդամների, որոնք դրանք պետք է մաքսանենգ ճանապարհով տեղափոխեին Հայաստան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

«Մոսկվայի քննչական կոմիտեի քննիչները և ԱԴԾ օպերատիվ աշխատակիցները ձերբակալել են ադամանդները գողացած ընկերության աշխատակցին՝ Վալենտինա Մատյուշչենկովային, նրա որդուն՝ Ալեքսեյ Մատյուշչենկովին, որը միջնորդի դեր է խաղացել, ինչպես նաև Արմեն Պետրոսյանին և Արման Սահակյանին, որոնք մաքսանենգ ճանապարհով քարեր են տեղափոխել՝ փորձելով գողանալ ավելի քան 1,7 միլիոն ռուբլի արժողությամբ ադամանդների մեկ այլ խմբաքանակ: Հետաքննության խնդրանքով դատարանը մեղադրյալների համար խափանման միջոց է ընտրել կալանքի տեսքով», — ասել է Պետրենկոն: Այսպիսով, ԱԴԾ-ն հայտնել է, որ «կանգնեցվել է մի խումբ անձանց գործունեությունը, որոնք համակարգված կերպով գողացել են ԱԼՌՈՍԱ-ից բարձրորակ ադամանդներ՝ հետագա անօրինական վաճառքի և ՀՀ տարածք մաքսանենգության նպատակով»։ ԱԴԾ-ն հայտնել է, որ անօրինական գործունեության կազմակերպիչները Բագիկյան եղբայրներն են՝ ՀՀ քաղաքացիներ, որոնք գտնվում են միջազգային հետախուզման մեջ՝ ադամանդների մաքսանենգության համար։ «Գողացված ադամանդները Հայաստան են բերվել ADM Diamond LLC-ի կողմից, որի շահառուն է հայ գործարար և տեղական Ազգային ժողովի պատգամավոր Սուքիասյան Հ. Ա.-ն», — հայտնել է Հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

Նմանատիպ նյութեր

Երևանցիների համար քաղաքում տեղաշարժվելը դարձել է ամենօրյա փորձություն. Դանիելյան

Երևանցիների համար քաղաքում տեղաշարժվելը դարձել է ամենօրյա փորձություն. Դանիելյան

Երևանցիների համար քաղաքում տեղաշարժվելը դարձել է փորձություն, ընդգծում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Գառնիկ Դանիելյանը․ «Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է։ Կանգառներում հարյուրավոր մարդիկ սպասում են հանրային տրանսպորտին, որը հաճախ այնքան...

Սեյրան Խուդանյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

Սեյրան Խուդանյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող ծանրորդները սկսեցին ելույթները Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնությունում: Երիտասարդների 65 կգ քաշային կարգում ընտրանու անդամ Դավիթ Առաքելյանը պոկեց 118 կգ, 122 կգ, 127 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Հրումում...

Ադրբեջանը ոչնչացրել է Շոշ գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը

Ադրբեջանը ոչնչացրել է Շոշ գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը

Ադրբեջանը ոչնչացրել է Շոշ գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը և Արցախյան առաջին պատերազմի մասնակից Արգամ Հարությունյանի (Շոշի Ագո) հուշակոթողը Artsakh Monuments-ը հայտնում է, որ դա տեղի է ունեցել 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 12-ն...

Անտոնիո Գուտերեշը կայցելի Երևան

Անտոնիո Գուտերեշը կայցելի Երևան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերի 15-16-ը կայցելի Երևան՝ մասնակցելու Cop17 կենսաբազմազանության համաժողովին: Այցի ընթացքում նա կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, հայտնել է Գուտերեշի  ներկայացուցիչ Ստեֆան...

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել Հայաստան. Sputnik Արմենիա

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել Հայաստան. Sputnik Արմենիա

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող հերթական չվերթն է ժամանել Հայաստան։ Sputnik Արմենիայիտեղեկություններով՝ չվերթը տեղի է ունեցել այսօր։ Արտաքսված ՀՀ քաղաքացիների թվի մասին տվյալներ չկան։ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տվյալներ տրամադրել տարբեր...