Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը․ Բենիամին Մաթևոսյան

28 Հուլիսի, 2026

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է․
«Հանրաքվեի մասին
Ըստ ամենայնի, ոչ բոլորին է մինչև վերջ պարզ, թե ինչու է Մոսկվան պնդում ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։
Ռուսաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ պատերազմի, և Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը՝ ՌԴ դաշնակիցների՞, թե՞ նրանց ճամբարում, ովքեր պատրաստվում են «գրոհել ռուսական տարածքները»։
Ահա թե ինչու է անհրաժեշտ հանրաքվեն՝ վերջնական պատասխան տալու այն հարցին, թե որտեղ է իրեն տեսնում հայ ժողովուրդը։ Ոչ թե ընտրությունները, որոնց արդյունքները փորձում են ներկայացնել որպես Փաշինյանի կուրսին աջակցող հանրաքվե, այլ հենց առանձին, լիարժեք հանրաքվեն։
Եթե ընտրությունը լինի օգուտ ՔՊ-ի կուրսի, ապա Մոսկվան իրենից կհանի պատասխանատվությունը նրա համար, թե ինչ տեղի կունենա Հայաստանի հետ դրանից հետո։
Հայկական կողմի համար, բնականաբար, գործը ռուսական տարածքների գրոհին չի հասնի․ այստեղ քթի տակ Թուրքիան է, որը Հայաստանի ուղղությամբ ռազմական լոգիստիկան արագացնելու համար սկսել է վերականգնել դեպի հայկական Գյումրի երկաթգծի հատվածը։ Բայց դա արդեն դուրս կլինի Մոսկվայի պատասխանատվության գոտուց։
Ծանր է ու տհաճ այս ամենն ասելը, բայց իրականությունը սա է։
Հ. Գ. Ապրիլին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարեց, թե «Ղարաբաղը Ճանաչել է Ադրբեջանի մաս այն բանից հետո, երբ երկու անգամ դա արեց ռուսական ղեկավարությունը»։ Հմմ․․․ Ռուսաստանի ղեկավարությունն արդեն երկու անգամից ավելի է հայտարարել Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։ Ինչո՞ւմն է «задержка»-ն։
Իրականությունն այն է, որ Փաշինյանի ապրիլյան հայտարարությունը Արցախի հանձնման հերթական արդարացումն է, որը որևէ ընդհանուր բան չունի այն իրական շարժառիթների հետ, որոնք դրդել են նրան անել դա»։

Նմանատիպ նյութեր

Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով վարույթից հեռացնելը

Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով վարույթից հեռացնելը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը քննարկել է փաստաբան Երեմ Սարգսյանի խախտված իրավունքների կապակցությամբ՝ վերջինիս 24.07.2026 թվականի դիմումը, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի 27.07.2026 թվականի...

Հայաստանը չի նշել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի հստակ ժամկետները․ Պեսկով

Հայաստանը չի նշել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի հստակ ժամկետները․ Պեսկով

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հանրաքվեի կոնկրետ ժամկետներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցի ընթացքում չեն նշվել, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, կոնկրետ ժամկետներ չեն...

ԵՄ խնդիրները թույլ չեն տա Հայաստանին փոխհատուցել ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կրած վնասները․ ԱՀԾ

ԵՄ խնդիրները թույլ չեն տա Հայաստանին փոխհատուցել ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կրած վնասները․ ԱՀԾ

Եվրամիությունում գիտակցում են, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից՝ երկրում խորը տնտեսական ճգնաժամ կսկսվի, հայտնում է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն։ «ԱՀԾ-ին ստացված տեղեկությունների համաձայն՝ Բրյուսելում հաշվի են առնում Հայաստանում...

Երեք օրում ՀՀ բնակիչները ավելի քան 234 միլիոն դրամ են վճարել տարբերվող ավտոհամարանիշերի համար

Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը հնարավոր է ձեռք բերել միայն էլեկտրոնային աճուրդի միջոցով, մինչդեռ նոր չափորոշիչներով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը կտրամադրվեն ուղիղ ձեռքբերմամբ։ Այս մասին Ներքին գործերի նախարարության...

Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով հինգ մեղադրյալ կա

Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով հինգ մեղադրյալ կա

ՔՊ–ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործով հինգ մեղադրյալ կա։ Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։ Քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի...