«Մենք վաղուց դադարեցրել ենք մեր մասնակցությունն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին, սառեցրել ենք մեր անդամակցությունը։
Եթե այդ կառույցի մյուս անդամները կամ գլխավոր քարտուղարությունը, թեև չգիտեմ՝ վերջինս որքան իրավասություններ ունի այդ հարցում, որևէ մեկնաբանություն են անում, ապա դա մեր վերաբերմունքը չի փոխելու։ Մենք ՀԱՊԿ վերադառնալու հնարավորություն չենք տեսնում»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, հայտարարեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





