ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան

28 Հոկտեմբերի, 2026

ՌԴ Դաշնային խորհրդի կանոնակարգի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովը Ռուսաստանի ԱԳՆ-ին առաջարկել է դիտարկել Հայաստանի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը ՌԴ արգելելու հնարավորությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ռուս քաղաքական գործչի դժգոհության պատճառն Առուշանյանի՝ ռուսների վերաբերյալ արած հայտարարությունն է։

Ջաբարովը հայ պաշտոնյայի խոսքերն անվանել է արհամարհական՝ ընդգծելով, որ նման հայտարարությունների համար պետք է պատասխանատվություն կրել։

Ավելի վաղ Շիրակի մարզպետը «Ֆեյսբուք»-ի իր էջում քննադատել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած Գյումրու քաղաքի օրվա տոնակատարությունը։ Իր հրապարակման մեջ Առուշանյանը, մասնավորապես, գրել էր, որ «գյումրեցիները ձեր Իվանները չեն»։

Երևանում Ռուսաստանի դեսպանատունը դատապարտել էր այդ արտահայտությունը՝ հայտարարելով, թե նման հռետորաբանությունը հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին գերմանացի նացիստների կողմից կիրառվող բառապաշարը։

Ռուս սենատորը հայ պաշտոնյաներին կոչ է արել հիշել պատմական իրադարձությունները։ Նա ընդգծել է, որ ռուս զինծառայողները նախկինում պաշտպանել են Հայաստանը ցեղասպանության սպառնալիքից, ապա մասնակցել ֆաշիզմի դեմ պայքարին։ Ջաբարովը նաև հիշեցրել է, որ այսօր Գյումրիում տեղակայված են ռուս սահմանապահներն ու 102-րդ ռազմաբազան, որոնք, նրա ձևակերպմամբ, «ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը»։

«Անտեղի հռետորաբանության փոխարեն մարզպետը պարզապես պետք է շնորհակալություն հայտներ»,- հայտարարել է Ջաբարովը։

Լիովին պաշտպանելով ՌԴ դեսպանատան արձագանքը՝ սենատորը հայ պաշտոնյային մեղադրել է արևմտյան ոչ կառավարական կազմակերպությունների ազդեցությամբ հայտարարություններ անելու մեջ։ Նրա պնդմամբ՝ նմանատիպ կարգախոսներ նախկինում տարածվել են Ուկրաինայում, Մոլդովայում և Բալթյան երկրներում։

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիայում խաղաղ ցուցարարներին փորձում են քավության նոխազ դարձնել

Ֆրանսիայում խաղաղ ցուցարարներին փորձում են քավության նոխազ դարձնել

Ֆրանսիայի Սենատն ընդունել է բողոքի ցույցերի մասնակիցների կոլեկտիվ պատասխանատվության մասին օրինագիծը։ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը նախաձեռնությանն աջակցել է 229 կողմ և 105 դեմ ձայներով։ Օրինագիծը նախատեսում է ցույցերի ընթացքում պատճառված վնասի համար...

Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա

Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա

Երևան–Աշտարակ ճանապարհին ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի որակի, տվյալների կառավարման և փոխհատուցման բաժնի ղեկավար Դավիթ Սարգսյանը։ «Սուրբ Աստվածամայր»...

Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող է այդ մարդուց շատ քիչ բան մնալ․ Նարեկ Կարապետյան

  ԱԺ-ում այսօր՝ հոկտեմբերի 28-ին, վարման կարգով քննարկման առիթ դարձավ պատգամավորների բառապաշարը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները քննադատում էին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին՝ նրա...

Իսպանիայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 զոհ կա

Իսպանիայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 զոհ կա

Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքի Տոլեդո նահանգում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է ABC թերթը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին 39 զոհի մասին։ Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով...

Փաշինյանն ասում էր ՌԴ նախագահի հետ ամենամտերիմն ինքն է․ խնդիրները մինչև այսօր լուծված չեն․ Վարդևանյան 

  «Եկեք խոսենք փաստերով։ Փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշը կարող էր ավելի լավը լինել։ Այո՛, բայց այդքան լավ չէ։ Մեր հայրենակիցների բարեկեցությունը կարող էր ավելի բարձր լինել։ Այո՛, բայց այդպես չէ։...