Փաշինյանն ասում էր ՌԴ նախագահի հետ ամենամտերիմն ինքն է․ խնդիրները մինչև այսօր լուծված չեն․ Վարդևանյան 

28 Հոկտեմբերի, 2026

 

«Եկեք խոսենք փաստերով։ Փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշը կարող էր ավելի լավը լինել։ Այո՛, բայց այդքան լավ չէ։ Մեր հայրենակիցների բարեկեցությունը կարող էր ավելի բարձր լինել։ Այո՛, բայց այդպես չէ։

Վերջին ութ տարուց ավելի ժամանակահատվածում տեղի ունեցած բոլոր դրականի և բացասականի համար պատասխանատուն «Քաղաքացիական պայմանագիրն» է։

Մենք գիտակցում էինք հնարավոր դժվարությունները, աշխարհաքաղաքական մարտահրավերները և այդ ամենը։ Այո՛, հայտ էինք ներկայացրել՝ ստանձնելու ամբողջ պատասխանատվությունը։

Այդ ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահը, առաջնորդը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը, մի բան էր ասում։ Ասում էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ամենամտերիմն ինքն է։ Ասում էր, որ ընտրություններից հետո՝ մի քանի օրվա ընթացքում, բոլոր հնարավոր տնտեսական խնդիրները կլուծի»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով երեք անձ է ձերբակալվել

Թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով երեք անձ է ձերբակալվել

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15․10-ին, Շիրակի փողոցում ծառայություն իրականացնելիս Երևանի պարեկները, թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և «Ռենո Լոգան» մակնիշի մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի...

Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ

Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ

Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը։ Քոլեջների հեռակա ուսուցմամբ դիմորդների դիմում-հայտերը և փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի...

Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունները Պարսից ծոցում կարող են հարվածել գազի միջազգային շուկաներին․ Արաղչի

Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունները Պարսից ծոցում կարող են հարվածել գազի միջազգային շուկաներին․ Արաղչի

Պարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունները կարող են լուրջ վնաս հասցնել գազի միջազգային շուկաներին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: «Գազի մատակարարներն ու սպառողները մտահոգված են, որ Պարսից ծոցում Իսրայելի հնարավոր...

Մենք ՀԱՊԿ վերադառնալու հնարավորություն չենք տեսնում․ Արարատ Միրզոյան 

  «Մենք վաղուց դադարեցրել ենք մեր մասնակցությունն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին, սառեցրել ենք մեր անդամակցությունը։ Եթե այդ կառույցի մյուս անդամները կամ գլխավոր քարտուղարությունը, թեև չգիտեմ՝ վերջինս...