Միլիոնավոր դոլարների հարկեր. այլ կրոնական կառույցները ծաղկում են Փաշինյանի օրոք. «Երկիր»

7 Օգոստոսի, 2026

Yerkir.am ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղղված գրավոր հարցմամբ ճշտել է, թե որքա՞ն հարկ (խոսքը բոլոր տեսակի հարկերի մասին է) են վճարել 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023, 2024, 2025 թվականներին ՀՀ-ում գրանցված հետևյալ կրոնական կազմակերպությունները․

«Կյանքի Խոսք»,

«Ռեմա» քրիստոնեական կենտրոն,

«Նոր սերունդ» եկեղեցի,

«Եհովայի վկաներ»,

«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի»

Ստացված թվերից (տե՛ս կից աղյուսակը) կարելի է եզրակացնել, որ Փաշինյանի օրոք ծաղկել է այլ կրոնական կազմակերպությունների գործունեությունը։ Ըստ տարիների վճարած հարկերի համեմատությունից տեսանելի է, որ 2018 թվականից ի վեր, բացառությամբ որոշ տարիների,  նշված գրեթե բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեությունն ակտիվացել է։ Իսկ որոշ կազմակերպությունների դեպքում այդ աճը հատկապես 2024, 2025 թվականներին դարձել է թռիչքային։

Այսպես, եթե «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը 2018 թ․ վճարել է 27,580,227 դրամ հարկ, ապա 2025 թ․ գործունեության աճը ավելի քան կրկնապատկվել է, և կազմակերպությունը վճարել է 69,615,397 դրամ հարկ։ Թռիչքաձև աճ է գրանցել նաև ՀՀ-ում  Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպության գործունեությունը․ եթե 2018 թ․ կազմակերպությունը վճարել է ավելի քան 3 մլն դրամ հարկ, ապա 2024 թ․ այն կազմել է ավելի քան 117 մլն, իսկ 2025 թ․՝ մոտ 56 մլն դրամ։ Աճի տեմպերով աչքի է ընկնում նաև մեկ այլ կազմակերպություն՝ «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու Հայաստանի կրոնական համայնքը»․ եթե 2018 թ․ կազմակերպությունը վճարել է ավելի քան 17 մլն դրամ հարկ, ապա 2024 թ․ այն կազմել է ավելի քան 65 մլն, իսկ 2025 թ․՝ ավելի քան 25 մլն դրամ։

Ընդհանրացված՝ փաստենք, որ փաշինյանական ութ տարիներին հիշյալ 5 կրոնական կազմակերպությունները միասին տվել են 741,6 մլն դրամ կամ ավելի քան 2 մլն ԱՄՆ դոլար հարկ: Աճման, որոշների դեպքերում՝ շեշտակի աճման տեմպերը վկայում են, որ այլ կրոնական կազմակերպությունները շեշտակի ընդլայնում են իրենց գործունեությունը։

Վերոնշյալ ցուցանիշների ֆոնին փաստենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ հալածվում են Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները, երկրի բարձրագույն ղեկավարության կողմից ամենաստորացուցիչ քայլերն են ձեռնարկվում բազմաթիվ հեղինակավոր արքեպիսկոպոսների ու անձամբ Վեհափառ Հայրապետի նկատմամբ։

Իսկ պատմության այս օրը՝ 2026 թ․ օգոստոսի 7-ը, համարվում է մեծագույն ամոթի ու խայտառակության օր, երբ իրավաբանների կողմից ոչ միայն շինծու, այլև հակասահմանադրական համարվող մեղադրանքներով դատարան են կանչվել ու մեղադրյալի աթոռին են նստեցվել Լուսավորչի գահի 132-րդ գահակալ, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ու մի շարք բարձրաստիճան հոգևորականներ։

 

Նմանատիպ նյութեր

Աննկուն պիտի լինենք և միասնաբար համառ ու տևական ջանքեր ներդնենք, որ դադարեն անիրավությունները մեր երկրում․ Վեհափառ

Աննկուն պիտի լինենք և միասնաբար համառ ու տևական ջանքեր ներդնենք, որ դադարեն անիրավությունները մեր երկրում․ Վեհափառ

Միասնական աղոթք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամը Միածնաէջ Մայր Տաճարում. Օգոստոսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործով դատական առաջին նիստից հետո...

Եվրոպական չորս երկրները դատապարտել են Ռուսաստանի ներկայությունը Աբխազիայում և Հարավային Օսիայում

Եվրոպական չորս երկրները դատապարտել են Ռուսաստանի ներկայությունը Աբխազիայում և Հարավային Օսիայում

«Մենք կրկին դատապարտում ենք ռուսական ռազմական ուժերի ներկայությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացված շրջաններում», - ասված է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում օգոստոսի 7-ի ցերեկը, 8-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-11-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և...

Բոլոր այն մարդիկ, որոնք այս ամենի մասնակիցն են, վաղ թե ուշ պատասխան են տալու․ Գառնիկ Դանիելյան

  Սա մեր բոլորիս ամոթը, խարանն ու խայտառակությունն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Ամբողջ աշխարհի աչքի առջև տեղի ունեցավ մի աննախադեպ, նմանը չունեցող...

Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել

Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել

Հուլիսի 28-ին` կեսգիշերն անց, Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզի վարչություն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ որովայնի ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Սյունիքի մարզի Հացավան գյուղի բնակիչ 59-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նա...