Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»

21 Մարտի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, օրերս ի Տեր է հանգել բարեկամական ու հարևան վրաց ժողովրդի հոգևոր առաջնորդ, Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը: Միանգամայն բնական և օրինաչափ է, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու այլ բարձրաստիճան հայ հոգևորականներ ցանկանան ներկա գտնվել հարևան ու բարեկամական ժողովրդի հոգևոր առաջնորդի հոգեհանգստյան, հուղարկավորության և ըստ ծիսակարգի նախատեսված հոգևոր ծեսերին, վերջին հրաժեշտը տան Իլիա Երկրորդին:

Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանն ու նրան ենթակա մարմինները, ի դեմս ռեպրեսիվ օրգանների, մտացածին «գործի» պատրվակով արգելափակել են Ամենայն հայոց կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հնարավորությունը: Բացի այն, որ դա ինքնին խայտառակություն է, կրկնակի ու եռակի խայտառակություն է, որ դրա մասին խոսում են նաև «դրսում», ի մասնավորի՝ Վրաց եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները, նշելով, որ իրենք տեղյակ են, որ Ամենայն հայոց կաթողիկոսը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել Իլիա Երկրորդի հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց ուղղափառ եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին: Սակայն նույն վրաց հոգևորականները ընդգծում են, որ Հայաստանի իշխանությունը արգելափակել է Հայոց կաթողիկոսի ելքի հնարավորությունը:

Այդ հայտարարությունը լսելիս ցանկացած նորմալ հայ մարդ, ամոթից զատ, այլ զգացում չի կարող ունենալ: Բացի երևի փաշինյանական իշխանության անընկալելի քմահաճույքներն սպասարկողներից:

Թվում է՝ այսպիսի հարց, անկախ այն բանից, թե այն ինչպես կկարգավորվի կամ կկարգավորվի արդյոք (գոնե մինչև թերթը տպարան ուղարկելը կարգավորված չէր), ընդհանրապես չպետք է ծագեր: Նախ՝ ինքնին, խայտառակություն է, որ Վեհափառ հայրապետի դեմ գործ է հարուցված, այն էլ՝ բացարձակ մտացածին «հիմքերով»: Երկրորդ՝ մեծագույն ամոթ ու խայտառակություն է, որ մեկ անձի քմահաճույքները սպասարկելու համար Վեհափառի ելքն է արգելվել:

Վերջապես՝ եթե նույնիսկ օրենքի տառակերության ձևական (ֆորմալ) կողմը հաշվի առնենք, էլի աննորմալ վերաբերմունք է: Եթե կուզեք, հենց իրավապահներն առաջնահերթ, իրենց նախաձեռնությամբ պիտի դիմեին Մայր Աթոռին ու հայտնեին, որ Վեհափառի ազատ տեղաշարժի, այդ թվում՝ Վրաստան այցելելու համար ոչ մի արգելանք չկա: Իրենք, հասկանո՞ւմ եք, նույնիսկ առանց փաստաբանների միջնորդության: Բայց, դե, ում ինչ ենք ասում…

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Փաստ» թերթի՝ 21․ 03․ 26

Նմանատիպ նյութեր

Ուժը կորցրած է ճանաչվել Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատան լիցենզիան

Ուժը կորցրած է ճանաչվել Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատան լիցենզիան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook–ի իր էջում տեղադրել է իր հրամանը, որով ուժը կորցրած է ճանաչվում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբ» խաղատան կազմակերպման լիցենզիան։ Խոսքը հանրությանը հայտնի «Շանգրի լա» խաղատան մասին է։ Նշվում է, որ հրամանը կարող է...

Եթե մենք հիմա տուրք տանք այդ մանիպուլյացիային, հավատացնում եմ՝ 100% գալու են․ Գառնիկ Դավթյան

«Արևմտյան Ադրբեջան» թեզը շարունակում է ակտիվորեն առաջ մղվել Ադրբեջանի պետական մակարդակով։ Ի՞նչ նպատակներ է հետապնդում Բաքուն, ինչո՞ւ են այս գործընթացում ներգրավված Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, և ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ այդ...

Ադրբեջանում  անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն

Ադրբեջանում  անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն

Ադրբեջանում  անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը․ վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոնը»։ Հայտնում են ադրբեջանական լրատվականները: Հիշեցնենք՝ օրերս Նախիջևանի Օրդուբադ քաղաքում ևս անցկացվել է  «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-համաժողովը,...

Ոչ մի ղեկավար Փաշինյանի նման բռնապետ չէ․ Հարցում

  «Ի՞նչ է ստացվում. այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, շատ ավելի մեծ մասշտաբներով ինքն է անում. նկատի ունեմ ընտրությունների կեղծումը»,- այս հարցն է տրվել Վայոց Ձորի բնակիչներին։ Կարծիքները՝...

Հայաստանը ձգձգում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունների իրականացումը. Զախարովա

Հայաստանը ձգձգում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունների իրականացումը. Զախարովա

«Հայաստանը ձգձգում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունների իրականացումը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն»։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ, ըստ Մոսկվայի, Երևանը «ձգձգում կամ սառեցնում է...