Չպետք է թույլ տանք, որ Արցախի հետ տեղի ունեցածը մոռացության մատնվի. Լաուրա Ֆրիդման

18 Սեպտեմբերի, 2026

Միացյալ Նահանգները պետք է պահանջի բոլոր հայ ռազմագերիների անվերապահ ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է կոնգրեսական Լաուրա Ֆրիդմանը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ։
«Ես միշտ աշխատելու եմ, որպեսզի թույլ չտանք, որ Արցախի հետ տեղի ունեցածը մոռացության մատնվի, որպեսզի մեր կառավարությունը գիտակցի, որ Արցախում դեռ շատ անելիքներ կան։ Ես եղել եմ Արցախում և կանգնել եմ չորրորդ դարից պահպանված հայկական եկեղեցիներում։ Մենք դեռ չգիտենք մշակութային ժառանգության վայրերի նկատմամբ կատարված պղծման ամբողջ ծավալը և այն, ինչ մինչ օրս շարունակվում է։ Բայց դա ողբերգություն է ոչ միայն հայ ժողովրդի համար, այլև աշխարհի բոլոր ժողովուրդների, յուրաքանչյուր մարդու համար։ Եվ մենք պետք է այնպես անենք, որ աշխարհը դա հասկանա։

Տեղահանված և մինչ օրս տեղահանության մեջ գտնվող քաղաքացիական բնակիչների կյանքերը չպետք է մոռացվեն։ Եվ, անշուշտ, գերության մեջ պահվող ռազմագերիները պետք է լինեն Միացյալ Նահանգների կառավարության ուշադրության կենտրոնում։

Մենք չենք կարող դադարել այդ հարցում ճնշում գործադրել։ Իսկ այն հանգամանքը, որ Ադրբեջանն իր ագրեսիվ պատերազմի համար որևէ հետևանքների ընդհանրապես չի բախվել, պարզապես դուռ բացեց նրա առաջ՝ նույնը շարունակելու նաև Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ուստի Միացյալ Նահանգները պետք է պահանջի բոլոր հայ ռազմագերիների անվերապահ ազատ արձակումը։ Մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը, աջակցենք Արցախից բռնի տեղահանված բոլոր մարդկանց վերադարձի իրավունքին և պաշտպանենք Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը՝ դրանք երաշխավորելով Միացյալ Նահանգների կառավարության աջակցությամբ»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև ու կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև ու կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի

Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ, 21-24-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին Շիրակի, Լոռիի, Տավուշի և Գեղարքունիքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։...

Հայ ժողովուրդը բարդ ժամանակաշրջան է ապրում․ պետք է մերժենք ամեն անարդարություն, սուտ ու անօրինություն․ Վեհափառ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հայ ժողովրդին կոչ է արել դժվարությունների առջև պահպանել միասնությունը, հավատն ու հույսը։ Այս մասին Վեհափառը հայտարարել է Բյուրեղավան քաղաքի Սուրբ Աստվածածին նորակառույց եկեղեցու օծման արարողության...

Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցումը, չի կարող վտանգը չեզոքացված լինել․ Տիրան Խաչատրյան

  Արցախի հայաթափումից անցել է 3 տարի։ Հայաստանի և Արցախի բազմաթիվ քաղաքացիներ, հոգևորականների ուղեկցությամբ, այցելում են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ «Քանի կա թուրք-ադրբեջանական մոտեցումը Հայաստանի և,...

Այսօր համազգային սգո օր է, որովհետև Արցախը միայն արցախցիների հայրենիքը չէր․ Արեգա Հովսեփյան 

  «Այսօր համազգային սգո օր է, որովհետև Արցախը միայն արցախցիների հայրենիքը չէր։ Արցախը նաև ամբողջ հայության հայրենիքն էր, ամբողջ հայության հպարտությունը և վերջին տասնամյակների, առնվազն, եթե ոչ հարյուրամյակի, գլխավոր ձեռքբերումն ու...

Մեր և մեր կյանքի առջև ծառացած բոլոր փորձությունները կհաղթահարենք միասին․ Կաթողիկոս

  «Թող Տիրոջ օրհնությունները հեղվեն մեր ժողովրդի կյանքից ներս, որպեսզի ազգս հայոց ապրի խաղաղ, ապահով, անվտանգ կյանքով։ Մեր և մեր կյանքի առջև ծառացած բոլոր փորձությունները կհաղթահարենք միասին։ Տերը օգնական ու պահապան ամենքիս»,- այս...