Մեծ Բրիտանիայի Արցախի հարցով խորհրդարանական հետաքննության հարթակին զեկույց է ներկայացվել. Հայ Դատ

27 Փետրվարի, 2026

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի հայտարարությունը.

Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ձևավորված՝ Արցախի հարցով խորհրդարանական հետաքննության հարթակի երրորդ նիստի ընթացքում զեկույց է ներկայացրել Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը՝ մասնավորապես անդրադառնալով քննության առարկա հարցերի իրավական և պատմական հիմքերին։ Հանձնախումբը վկայակոչել է մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ 1907 և 1954 թվականների Հաագայի, Ժնևի կոնվենցիաները, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 բանաձևը։ Հանձնախումբն անդրադարձել է նաև Ցեղասպանության կոնվենցիայի կիրառելիության և միջազգային իրավունքի նախադեպերին, որոնք ճանաչում են՝ մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը կարող է հանդիսանալ ցեղասպանական մտադրության ապացույց։

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի զեկույցը հիմնված է եղել տարբեր փուլերում իրականացված՝ Արցախի էթնիկ զտման օրինաչափությունների վրա։ Քննարկման ժամանակ Հայ դատի հանձնախումբը ներկայացրել են հանձնախմբի նախագահ Անեթ Մոսկոֆյանը և Անդրե Վարդանյանը, որոնք հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելուց բացի, նաև կոչ են արել․

1.      Ավելացնել աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը։

2.      Ընդունել, որ Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ դիտարկված շրջափակման և մարդասիրական իրավունքի խախտումների համատեքստում, հանգեցրել է էթնիկ զտման։

3.      Կիրառել թիրախային պատժամիջոցներ ադրբեջանական վարչակարգի այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր պատասխանատու են էթնիկ զտման համար։

4.      Հանրայնորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքին՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) միջանկյալ միջոցի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (1948 թ.) 13-րդ հոդվածի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 194 (III) բանաձևի։

5.      Հանրայնորեն աջակցել այդ վերադարձի իրականացմանը՝ բազմազգ կամ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայմամբ, որպեսզի բացառվի հայ ժողովրդի նկատմամբ նոր վայրագությունների իրականացումը, ինչպես նաև տեղական բնակչությանը վերապահված ինքնակառավարման իրավունքների ապահովում։

6.      Ավելի ակտիվորեն նպաստել հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության՝ միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում։

7.      Կասեցնել Ադրբեջանի հետագա հավակնությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և հանդես գալ օկուպացված տարածքներից նրանց դուրսբերման պահանջով։

27 փետրվար 2026թ.

Նմանատիպ նյութեր

Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապալվել

Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապալվել

Այսօր՝ հունիսի 24-ին, ուժեղ քամու պատճառով վնասներ են պատճառվել նաև Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քամու հետևանքով տապալվել են մի քանի ծառեր։ Բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավելի քան 2 ժամ է, ինչ Մեծամորի քաղաքապետարանից որևէ...

Վարդաշենի շենքերից մեկում պայթյուն է եղել. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել

Վարդաշենի շենքերից մեկում պայթյուն է եղել. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխել մի երեխայի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ՀՀ Ներքին գործերի...

ՍԴ-ն կարող է իրապես ԿԸՀ-ի որոշումը համարի անվավեր. Արամ Վարդևանյան

ՍԴ-ն կարող է իրապես ԿԸՀ-ի որոշումը համարի անվավեր. Արամ Վարդևանյան

«Վարչական ռեսուրսի չարաշահում, ատելության խոսքի տարածում, քաղաքական հետապնդումներ և քրեաիրավական գործիքակազմը որպես վարչական ռեսուրսի օգտագործում, 100 հազարին հասնող ձայներ, որոնք ընդհանրապես վերահսկողական մեխանիզմ չեն ունեցել»,-ֆեյսբուքյան եթերում ասաց«Ուժեղ...

Կարևոր հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումը. Բադալյան

Կարևոր հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումը. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Իրանի խորհրդարանի նախագահը ժամանել է Բաքու, որտեղ մասնակցելու է Իսլամական երկրների կոնֆերանսի պառլամենտական ասամբլեային: Ղալիբաֆը հանդիպել է նաև Իլհամ Ալիեւի Այստեղ իհարկե հետաքրքիրն այն է, որ Ղալիբաֆը մի քանի օր առաջ...

Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են «Nissan X-Trail» մակնիշի, «Ford Fusion» մակնիշի, «Opel Astra» մակնիշի, «Kia Forte» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես...