Ողջունում ենք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի որոշումը՝ Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ. Համբարյան

10 Հունիսի, 2026

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ողջունել է Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի որոշումը՝ Բաքվում գտնվող հայ գերիների վերաբերյալ փոփոխություն առաջարկելու մասին։

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը առաջարկել է «Արտաքին ծառայության մասին» օրենքում (H.R. 9086) փոփոխություն, որը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։

Առաջարկը պաշտպանել է հանձնաժողովի նախագահ, հանրապետական Բրայան Մաստը։
Այժմ սպասվում է փոփոխության վերաբերյալ անվանական քվեարկություն։ Եթե այն ընդունվի, օրինագիծը կուղարկվի Ներկայացուցիչների պալատի նիստ։

«Մենք ողջունում ենք նախագահ Մաստի աջակցությունը Շերմանի առաջարկին և հանձնաժողովի միաձայն դիրքորոշումը, որ այս պատանդները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն», — ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Նմանատիպ նյութեր

Շատ ծանր է իրականում․ մեկ ամիս չպարապած լինելով մասնակցել ենք մրցումների․ Արա Եգանյան

  Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է ինչ խաթարված է, ինչի հետևանքով մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող կարտինգի մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Մարզումների և...

Հայաստանը կարողացավ ձեռք բերել տարածաշրջանային միակ քվոտան, բայց այսօր այն վտանգված է․ Գուրգեն Դալիբալտյան

Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է ինչ խաթարված է, ինչի հետևանքով մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող կարտինգի մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Մարզումների և մրցաշարերի...

Ադրբեջանը փորձում է յուրացնել Նորավանքը. ԱԳՄԱՆ-ն լռում է. «Փաստինֆո»

Ադրբեջանը փորձում է յուրացնել Նորավանքը. ԱԳՄԱՆ-ն լռում է. «Փաստինֆո»

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն արդեն մի քանի օր է չի արձագանքում Ադրբեջանի կողմից հիմա էլ Նորավանքը «աղվանացնելու» փորձերին։ Հիշեցնենք, որ Դադիվանքը «աղվանական» որակելուց հետո Ադրբեջանն հիմա էլ արդեն Վայոց ձորի մարզում գտնվող Նորավանքն է...

Առանց պարապելու զբաղեցրել ենք 10-րդ հորիզոնականը, որ պարապեինք՝ պատվոհարթակին կլինեինք․ Գուրգեն Դալիբալտյան

  Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է ինչ խաթարված է, ինչի հետևանքով մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող կարտինգի մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Մարզումների և...