Ավելի քան կես միլիոն քաղաքացիներ իրենց քվեով հստակ արտահայտել են, որ չեն կիսում Փաշինյանի հակահայ օրակարգը. Հայ դատ

26 Հունիսի, 2026

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է։ Բոլշևիկյան գաղափարախոսության մեկ վիժված տարբերակը որդեգրած, Սովետական Միության ներքին վարչական սահմանները հետխորհրդային միության միջպետական սահմաններ ճանանաչած Նիկոլ Փաշինյանը չի հասկացել նաև ժողովրդավարության իմաստը, էությունը։ Ըստ պաշտոնական թվերի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիսուն տոկոսից էլ պակաս քվե ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարին թվում է,  թե այդքանով նա հաստատել է իր «դիկտատուրան»։ Նա չի հասկանում, որ ժողովրդավարությունը մեծամասնության իշխանությունն է՝ միաժամանակ երաշխավորելով փոքրամասնության մարդկային և քաղաքացիական իրավունքները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ցանկացած քայլ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կատարած ընտրությանը, իսկ ժողովուրդը ասել է, որ Ղարաբաղի շարժումը չի շարունակվում, չի շարունակվելու, հիմա ցանկացած փորձ այլ մակարդակներում Ղարաբաղի շարժումը շարունակելու բերելու է հայելային արձագանքներ, ընդ որում, էդ պրոցեսը կարա խնդիրներ, այո, առաջացնի»: Նիկոլ Փաշինյանն անտեսում է, որ Հայաստանի Հանրապետության առնվազն ավելի քան կես միլիոն քաղաքացիներ, իրենց քվեի իրավունքով, չեն կիսում իր՝  «Ղարաբաղի շարժումը չի շարունակվում, չի շարունակվելու» տեսակետը։ Այդ ավելի քան կես միլիոն ՀՀ քաղաքացիները իրավունք ունե՛ն իրենց տեսակետը բարձրաձայնելու, հետապնդելո՛ւ, եթե նույնիսկ «էդ պրոցեսը կարա խնդիրներ, այո, առաջացնի»։

Ավելին, Նիկոլ Փաշինյանը, որի կուսակցությունը հետևողականորեն հրաժարվել է եւ շարունակում է հրաժարվել այն ամեն ինչից,  ինչ համահայկակա՛ն է, ազգայի՛ն է, ցանկանում է ստիպել, որ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ապրող հայերն՝ անկախ իրենց քաղաքացիությունից, զրկվեն իրենց տեսակետն ունենալու, այդ տեսակետն արտահայտելու և դրա իրականացումը հետապնդելու իրավունքից: Նա ասում է. «Ես շատ ուղիղ ասում եմ՝ Միացյալ Նահանգների դաշնակցական լոբբինգը ինչքան էդ ուղղությամբ ջանքեր գործադրեց, ինչքան քայլեր արեց, ստանալու են…»։ Ա՛յս է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության ըմբռնումը ՝ «դիկտատուրա», եթե ոչ «պրոտելատարիատի», ապա՝ ՔՊ կուսակցության։

Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ եւ հետևողականորեն, շարունակում է Ադրբեջանի հակահայ եւ հակաՀայաստան քայլերն արդարացնողի իր վարքագիծը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված «Արևմտյան Ադրբեջանի» քարոզչությունն ու այդ ուղղությամբ Ադրբեջանի պետական քայլերը համարելով պարզապես «հայելային արձագանքներ»։

Պատմությունից և ներկա իրականությունից ոչինչ չհասկցած կամ չհասկցող Նիկոլ Փաշինյանի համար հայ ազգային քաղաքական միտքն է պատճառը, որ Թուրքիան գործադրել է Հայոց ցեղասպանությունը, որ Ադրբեջանը ցեղասպանական քաղաքականություն է վարել Արցախի դեմ՝ հայաթափ ընելով այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր, միասնաբար, սպասռնում են Հայաստանի Հանրապետության գոյությանը, սպառնում են առնվազն պատերազմով, եթե չբավարարվեն իրենց պահանջները։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ղարաբաղյան շարժումը շարունակելու բոլոր փորձերը […] մենք գնահատելու ենք Հայաստանի ժողովրդին նոր ավանտյուրայի մեջ ներքաշելու փորձ եւ մեր լիազորությունների եւ օրենքի սահմաններում ամեն ինչ անելու ենք դա կասեցնելու համար»։ Նիկոլ Փաշինյանը հույս ունի այդպիսով թաքցնել, որ իր իշխանության ութնամյա քաղաքականությունն ու քայլերն են, որ «Հայաստանի ժողովրդին նոր ավանտյուրայի մեջ են ներքաշել»՝ սպառանալիքի տակ դնելով նա՛և Հայաստանի Հանրապետությունը։

Հ.Յ.Դ. Հայ Դատի համակարգը նորոգված վճռակամությամբ և նպատակասլաց շարունակելու է իր աշխույժ մասնակցությունը բերել Հայ Յեղափոխական Դաշնակցության պայքարին՝ պաշտպանելու հայության, ներառյալ՝ արցախցիների բոլո՛ր իրավունքները, ամենուրե՛ք։

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
26 հունիս 2026

Նմանատիպ նյութեր

Հրդեհ՝ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ բնակիչներին տարհանել են

Հրդեհ՝ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ բնակիչներին տարհանել են

Օգոստոսի 8-ին՝ ժամը 18։20-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի ութերորդ հարկում։ Հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է բնակարանում, հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 5 բնակչի։...

Հետվճարի համակարգն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ․ Հրայր Կամենդատյան

Հետվճարի համակարգն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հետվճարի (cashback) համակարգը ֆիքսված, արժանապատիվ թոշակի փոխարեն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ, որոնք քննադատության են արժանի թե՛ սոցիալական արդարության, թե՛ տնտեսագիտական տրամաբանության և...

ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու հանձնառությանը․ Ռուբիո

ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու հանձնառությանը․ Ռուբիո

Մեկ տարի առաջ այս օրը նախագահ Թրամփը ապահովեց խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Սպիտակ տանը հյուրընկալելով Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին ու ականատես լինելով նրանց կողմից պատմական Համատեղ հռչակագրի ստորագրմանը։ Այս հռչակագիրը վերջ դրեց...

Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության հասնելուն. Արաղչի

Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության հասնելուն. Արաղչի

Իրանը շարունակում է բանակցություններ վարել Օմանի հետ Հորմուզի նեղուցի կառավարման իրավական կողմերի և նավագնացության ուղիների որոշման շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկու կողմերը շատ մոտ են...

Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են TRIPP-ը

Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են TRIPP-ը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհակալություն է հայտնել 2025թ. օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթնաժողովը Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը կազմակերպելու, Հայաստանի և Ադրբեջանի...