Մեր քաղաքական թիմը առաջարկելու է երկրին նոր զարգացման ուղի. Նարեկ Կարապետյան

4 Օգոստոսի, 2025

1988-1989 թվականներին Վանաձորի բնակչությունը կազմում էր 160-170 հազար մարդ, այսօր կազմում է 77 հազար մարդ։ Այս մասին սոցցանցերի իր էջում տարածած տեսանյութում ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ Վանաձորի բնակիչները լքում են քաղաքը՝ աշխատատեղերի բացակայության պատճառով։

Նրա խոսքով վերջին 7 տարիների ընթացքում Վանաձորում ճանապարհներ են կառուցվել և մի քանի կրթական հաստատություններ են վերանորոգվել վարկային միջոցների ներգրավմամբ։

«Ճանապարհները 10-15 տարվա ընթացքում դառնում են անպիտան կամ ունենում են վերանորոգման կարիք, և կառավարությունը ստիպված է լինելու նորից վարկ վերցնել, որպեսզի ճանապարհները վերականագնեն։ Եթե անգամ Վանաձորի բոլոր ճանապարհները վերակառուցվեն, քաղաքի բնակչության թիվը միևնույն է, շարունակելու է նվազել։ Մենք քաղաքում լուրջ ներդրումներ չենք ունեցել, այս պահի տվյալներով էլ նախադրյալներ չկան, որ լուրջ ներդրումներ կունենանք։ Մեր մարզերի գլխավոր խնդիրն աշխատանքն է։ Ինչպես կարող է լուծվել աշխատատեղերի հարցը. մեր քաղաքական թիմը երկրին առաջարկելու է նոր զարգացման ուղի։ Սկսել ենք Վանաձորից և ներկայացնելու ենք մեր երկրի մեծ քաղաքներն ու թե ինչ զարգացման ծրագրեր ենք առաջարկելու այդ քաղաքների համար»,–ասաց Նարեկ Կարապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Այն, ինչի համար դուք մեզ գործուղել եք այստեղ, հաջողելու է. Ղազինյանը՝ իրենց ընտրած քաղաքացիներին 

«Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության շրջանակը չափազանց լայն է։ Այն ընդգրկում է մեր համայնքները, մարզերը, ճանապարհները, տրանսպորտը, էներգետիկան, ջրային պաշարները, ընդերքը, շրջակա...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում օգոստոսի 14-ի երեկոյան, 15-ի գիշերը և երեկոյան, 16-ի երեկոյան և 17-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...

7 800 քաղաքացի գումարով վերականգբնել է վարորդական իրավունքը

7 800 քաղաքացի գումարով վերականգբնել է վարորդական իրավունքը

Հայաստանում ավելի քան 7 800 վարորդ, որոնք զրկված էին վարորդական իրավունքից, գումարով վերականգնել են այն։ Այս մասին օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Հիշեցնենք, որ խոսքը իրավունքների վերականգնման մասին է՝ որոշակի գումար...

Իրանում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Իրանում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Իրանում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Խուզեստան, Իլամ և Լուրեստան նահանգների սահմանամերձ շրջաններում: Զոհերի և տուժածների, ինչպես նաև հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ...

ՀՆԱ 5 տրիլիոն աճի 2.5 տրիլիոնը մեր քաղաքացիների վարկերն են, 2,5-ը՝ պետական պարտքը․ Նարեկ Կարապետյան

  «Մեր երկրում աղքատությունը 600 000 մարդու դռանն է կանգնած: Մեր երկրում վերջին ութ տարվա ընթացքում աղքատությունը, վերջին ցուցանիշներով (մինչև 2024 թիվը), իջել էր ընդամենը 2-3%, երբ երկիրը վերցրել էր 7-ից 8 միլիարդ դոլարի նոր վարկ:...