«Մեր ձևով» ժողովրդական շարժումն աշխատանքային այցով Ստեփանավանում էր

27 Նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 26-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամներն աշխատանքային այցով գտնվում էին Ստեփանավան համայնքում։ Այս մասին տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքյան էջից։
Այցի մեկնարկը տրվել է Գյուլագարակ գյուղում, որտեղ շարժման անդամները գյուղի բնակիչներին են  ներկայացրել շարժման կողմից առաջարկվող՝ հանրապետության մարզային համայնքների և գյուղական բնակավայրերի զարգացման տեսլականը, տեղի ունեցավ մտքերի փոխանակում բնակավայրի գյուղատնտեսական և տուրիստական մեծ պոտենցիալը լավագույնս օգտագործելու հնարավորությունների մասին։
Շարժման անդամների հաջորդ կանգառը Ստեփանավան քաղաքում էր, որտեղ Սոս Սարգսյան 18 հասցեում պաշտոնապես բացվեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման Ստեփանավան քաղաքի տարածքային գրասենյակը։
 Բացման արարողության ավարտին շարժման մասնակիցները զրույց ունեցան գրասենյակի այցելուների հետ և պատասխանեցին վերջիններիս հետաքրքրող հարցերին։
Շարժման գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունից հետո շարժման անդամները զբոսնեցին քաղաքում և ծանոթացան քաղաքի ենթակառուցվածքներին, այցելեցին քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցի և շփվեցին ստեփանավանցիների և քաղաքի այցելուների հետ։
Շարժման անդամների աշխատանքային այցը Ստեփանավան համայնք ավարտվեց Ագարակ գյուղում, որտեղ շարժման մասնակիցները ծանոթացան գյուղի բնակիչների առօրյային և պատասխանեցին գյուղի բնակիչների հարցերին։

Նմանատիպ նյութեր

Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել․ «Ժողովուրդ»

Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միևնույն Հայաստանը, երկու տարբեր արձագանք. երբ ռուս զինծառայողը հանցագործություն էր կատարել՝ երկիրը եռում էր, իսկ երբ Սյունիքի բնակելի տուն է մտնում ադրբեջանցի զինծառայողը և կրակում հայ կնոջ վրա՝ հանրային ու քաղաքացիական արձագանքը...

Արևմուտքը կանաչ լույս է վառում. «Հրապարակ»

Արևմուտքը կանաչ լույս է վառում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Սպիտակ տան Հավատքի հարցերի գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ–Քեյնին, որ այս օրերին Հայաստանում է եւ երեկ մասնակցել է Աղոթքի նախաճաշի մեկնարկային միջոցառմանը: Նա, ինչպես եւ սպասվում էր, չի դատապարտել ՀՀ իշխանությունների՝ եկեղեցու եւ վեհափառի...

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...