Մենք շատ պատասխանատու փուլ ենք մտնում և այդ պատասխանատվությունը մենք միասնաբար պետք է կրենք․ Օհանյան 

23 Փետրվարի, 2026

Ակնհայտ է, որ բավականին լուրջ և բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված և այդ իրավիճակի պատասխանատուն այսօրվա իշխանություններն են։ Այս մասին Գյումրիում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Նրանց ղեկավարության յոթ տարիների ընթացքում ամեն տարի ունեցել ենք ձախողումներ, անհաջողություններ, ոչ ադեկվատ պահվածքի արդյունքում պատերազմ, պատերազմում պարտություն, զիջումներ, մեր շահերից չբխող սահմանազատում և սահմանագծում և այս ամենը նրա պատճառով է, որ նրանք գտնվում են պարտադրանքի և ճնշումների ներքո:

Եվ ակնհայտ է, որ սիրելի հայրենակիցներ, այսօր մենք շատ պատասխանատու փուլ ենք մտնում և այդ պատասխանատվությունը մենք միասնաբար պետք է կրենք։ Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի նաև գյումրեցիների հետ համատեղ փոխադարձ վստահության, փոխադարձ հարգանքի, մեկը մյուսին լրացնելու, հարցերի, առաջարկների միջոցով լրացնենք այն ծրագիրը, այն բոլոր քայլերը, որ մենք պետք է իրականացնենք, այն քայլերը, որոնք առաջին հերթին պետք է արժանապատվությունը հայ ժողովրդի վերականգնեն և այդ արժանապատվության վերականգնման ճանապարհին պետք է թույլ չտանք, որ այսօրվա իշխանությունները վերարտադրվեն»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...