Մենք պոտենցիալ ավելացող թոշակից վերցնում ենք և դնում ենք առողջապահության համակարգի մեջ․ Փաշինյան 

27 Նոյեմբերի, 2025

Մենք մեր որոշումները պետք է կայացնենք այնպես, որ նրանք լրացուցիչ և հարակից էֆեկտներ ունենան: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ասում ենք՝ թոշակառուն ինչի՞ վրա է ծախսելու գումարը, ենթադրենք 12000 կամ ինչ-որ չափով ավելացրինք, ինչի՞ վրա է թոշակառուն ամենաշատը ծախսում գումար, ակնհայտորեն` առողջապահության: Հետևաբար, եթե մենք մարդու թոշակը ամիսը 12-10000 դրամով բարձրացնենք, ինքը իր առողջապահական խնդիրները կարողանալո՞ւ է շատ թե քիչ, պատշաճ ձևով լուծի: Ոչ, չի կարողանալու: Մենք չենք խոստացել, որ առողջապահության ապահովագրությունը խոստացել ենք, բայց չենք խոստացել, որ կենսաթոշակառուների համար դա անվճար է լինելու, այդպենսի բան չենք խոստացել։

Մենք դրա համար առողջապահության ապահովագրության համակարգը ներդրեցինք։ Ճիշտ ա հիմա 65-ից պլյուս թոշակառուներին, մենք իրանց ավելացված թոշակը առանց իրանց հարցնելու դնում ենք այդտեղ, բայց իրենք այդտեղ ստանալու են մի քանի անգամ ավել արժեցող ծառայություններ, որոնց կարիքը իրենք իհարկե կունենան, Աստված տա չունենան»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

Նմանատիպ նյութեր

Սա համակարգված ռեպրեսիա է, որի որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան

Սա համակարգված ռեպրեսիա է, որի որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան

 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է. «Այսօր քրեակատարողական հիմնարկում մահացել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում Ստեփանավան համայնքի...

Ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք. հայտարարություն

Ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք. հայտարարություն

Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուսակցությունների միասնական հայտարարությունը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի բացահայտման, արդարադատության ապահովման և արդարության վերականգնման պահանջով։ «Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում...

Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան

Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան

Փաստաբան, ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Սա ողբերգություն է, որը չի կարող մնալ առանց իրավական գնահատականի և պատասխանատվության հարցի բարձրացման։ Հայաստանում կալանքը չպետք է վերածվի պատժի՝ մինչև դատարանի մեղադրական դատավճիռը։...

Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով

Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով

Հայաստանը չի կատարում ՀԱՊԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները․ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին կներկայացվի որոշման նախագիծ՝ կազմակերպության մարմիններում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ՝ անդամավճարների պարտքի պատճառով։  Այս մասին հայտարարել է...

Արտակարգ դեպք Փարաքարում. պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. տուժածների մասին տեղեկություններ չկան

Արտակարգ դեպք Փարաքարում. պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. տուժածների մասին տեղեկություններ չկան

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Փարաքար բնակավայրում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ին փողոցում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի...