Մարդկային ռեսուրսը մեր ամենաթանկ ռեսուրսն է, և մենք երիտասարդներին պետք է հնարավորություն տանք անվճար ու որակյալ կրթություն ստանալ: Այս մասին Գյումրու բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«200000, 300000, 400000, տարբեր ֆակուլտետներ, տարբեր համալսարաններ ավելացրել են գումարը։ Բա դրա դիմաց ի՞նչ են տալիս։ Կրթության որակը դրանից փոխվո՞ւմ ա։ Վստահաբար չի փոխվում։ Եվ այդ 8 միլիարդով, որ ավելացրել են մեր պետական պարտքը, ի՞նչ արժեք են ստեղծել։ Ես վստահ եմ ու այդ հաշվարկներն ունենք, որ մենք երիտասարդներին կարողանալու ենք վստահաբար առաջարկել անվճար կրթություն, որը լինելու է նաև որակյալ կրթություն: Այն միլիոնները, որ հիմա ծախսում են այսպես կոչված, օրինակ, ակադեմիական քաղա քի վրա, որը բացարձակ անիմաստ է, իհարկե չխորանամ այդ թեմայի մեջ, բայց բացարձակ անիմաստ է: Դրա փոխարեն, այո, երիտասարդները գնալու են և անվճար կրթություն են ստանալու», — նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։





