«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է Բաքվի հակահայկական ռազմավարության հերթական թիրախը

27 Ապրիլի, 2026

Երկու օր առաջ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը  և «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը  հերթական անգամ ահազանգեցին, որ Արցախի խորհրդանիշներից մեկը՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, կանգնած է կանխամտածված ոչնչացման իրական և անմիջական վտանգի առջև։ Այս ահազանգը պարզապես հերթական մտահոգությունը չէ, այլ փաստական հիմքեր ունեցող լուրջ նախազգուշացում, որը վկայում է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական և նպատակային ոչնչացման քաղաքականության շարունակության մասին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

Նա, մասնավորապես, նշել է. «Բաքվի բռնապետական վարչակարգի քարոզչական մեքենայի անձնական սպասարկու դարձած բլոգեր Քյամրամ Ռազմավարը հրապարակել է հերթական լուսանկարը, որը ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական իշխանությունները չեն հրաժարվել Արցախի ինքնության կարևորագույն խորհրդանիշներից մեկը վերացնելու մտադրությունից։ Լուսանկարի հրապարակումը դժվար է դիտարկել որպես պատահականություն․ այն առավելապես տեղավորվում է պետական մակարդակով իրականացվող հոգեբանական և տեղեկատվական ճնշման քաղաքականության շրջանակներում, որի նպատակը ոչ միայն հուշարձանի ֆիզիկական ոչնչացումն է, այլև Արցախի հայկական պատմամշակութային ինքնության հիշողության ջնջումը։

«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը վաղուց արդեն դուրս է եկել պարզապես ճարտարապետական կամ քանդակագործական արժեք լինելու սահմաններից։ Այն մարմնավորում է Արցախի հայության պատմական ներկայությունը, ինքնության անքակտելիությունը և հայրենի հողի հետ հազարամյակների կապը։ Հենց այդ պատճառով էլ այն դարձել է Բաքվի ռեժիմի թիրախներից մեկը։ Ադրբեջանի իշխանությունների համար նման խորհրդանիշների գոյությունը անհերքելի ապացույց է Արցախի հայկական պատկանելության, և դրանց ոչնչացումը ծառայում է պատմության կեղծման ու մշակութային ցեղասպանության քաղաքականությանը։

Ադրբեջանի գործողությունները վաղուց արդեն դուրս են եկել վանդալիզմի սովորական դրսևորումների շրջանակներից և ստացել են համակարգված մշակութային ցեղասպանության բնույթ։ Հայկական եկեղեցիների, խաչքարերի, հուշարձանների և պատմական կոթողների հետևողական ոչնչացումը մեկ ամբողջական ռազմավարության մաս է, որի նպատակն է վերացնել հայկական հետքը Արցախում և տարածաշրջանում։ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի դեմ ուղղված սպառնալիքը հենց այդ նույն քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։

Միջազգային հանրության լռությունը այս իրավիճակում ոչ պակաս մտահոգիչ է։ Երբ աշխարհի աչքի առաջ վտանգվում է մի ժողովրդի ինքնության խորհրդանիշը, լռությունը վերածվում է հանցավոր անտարբերության։ Եթե այս հուշարձանը ոչնչացվի, դա կլինի ոչ միայն հայկական մշակութային ժառանգության դեմ հերթական ոտնձգությունը, այլ նաև միջազգային իրավունքի, մշակութային արժեքների պահպանության մասին բոլոր հռչակագրերի և կոնվենցիաների բացահայտ արհամարհում։

Այսպիսով, առկա բոլոր փաստերը վկայում են, որ Բաքվի բռնապետական վարչակարգը նպատակ ունի շարունակել Արցախի հայկական մշակութային ժառանգության վերացման իր քաղաքականությունը, և «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է այդ հակահայկական ռազմավարության հերթական թիրախը։

Նմանատիպ նյութեր

Ձեր իշխանության սխալ կառավարման շնորհիվ շատ մայրեր այդպես էլ չկարողացան դիմավորել իրենց որդիներին. զոհվածի մայրը՝ Ավանեսյանին

Ձեր իշխանության սխալ կառավարման շնորհիվ շատ մայրեր այդպես էլ չկարողացան դիմավորել իրենց որդիներին. զոհվածի մայրը՝ Ավանեսյանին

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը գրել է. «Խոսքս՛ տիկին Ավանեսյանին Ամենայն հարգանքով՝ որպես զինվորի մայր, բառեր չկան ներկայացնելու, թե որքան ուրախ եմ Ձեր զինվորի վերադարձով։ Նա փառքով պաշտպանել է մեր բոլորի հայրենիքը և փառքով վերադարձել...

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում «Infinity»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ Շամշյան

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում «Infinity»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ Շամշյան

Օգոստոսի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Երվանդ Սերոբյանը իր վարած «Infinity» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցում Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց վրաերթի է ենթարկել...

Մեծ պատասխանատվություն ու մեծ սպասելիքներ ունենք մեր ժողովրդի կողմից․ Կարապետյան

Մեծ պատասխանատվություն ու մեծ սպասելիքներ ունենք մեր ժողովրդի կողմից․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրել է․ «Անցած տարի այս օրը ԱԱԾ մեկուսարանի մոտ էինք դիմավորում:Հորեղբորս տեսնելու իրավունք ունեին միայն ամիսը 2 անգամ` երեխաները:Ամեն անգամ նրանց դուրս գալուց մենք ստանում էինք իր ուժը, լավատեսությունը և...

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը օգոստոսի 18-ին կայացած «Titled Tuesday» առցանց մրցաշարում հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։ Հայտնում են Շախմատի...

Հայաստանի մասով այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ չեն պահպանում․ քաղաքագետ

Հայաստանի մասով այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ չեն պահպանում․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչ դրամատիկ է` մինչ Հայաստանի և համայն հայության, տարածաշրջանի և ամբողջ Եվրասիայի դիվանագիտության նորահայտ «աստղ», տաղանդ, Քիսինջերին գերազանցող և համաշխարհային դիվանագիտության մտքին մարտահրավեր նետող...