Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Ֆիդան

8 Հունիսի, 2026

Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Ըստ APA-ի` այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Նա ընդգծել է, որ Թուրքիան ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս առանց որևէ ուշացման։

Արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան կանի ամեն ինչ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար, և կողմերի կողմից ցուցաբերված քաղաքական կամքը տարածաշրջանի համար բացել է հստակ հնարավորությունների պատուհան։

Հաքան Ֆիդանը նշել է, որ Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ՝ Ադրբեջանի հետ համակարգված։

Թուրք նախարարի խոսքով, վերջին չորս տարիների ընթացքում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը սպառնում է շրջափակել ԱԺ-ն՝ սահմանադրությունը փոխելու համար

  «Շատ տարօրինակ մի բան տեղի կունենա. եթե սովորաբար խորհրդարանի առաջ ընդդիմությունն է ցույց անում, ապա հիմա հնարավոր է` իշխանությունը սկսի ցույց անել, ու արդյունքում ժողովուրդը պահանջի ընդդիմությունից, որ կողմ քվեարկի սահմանադրական...

Փլուզում՝ Երևանի Գաջեգործների փողոցում․ վիրավորներ կան

Փլուզում՝ Երևանի Գաջեգործների փողոցում․ վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների փողոցում, դեպի Աղի լիճ տանող ճանապարհին փլուզում է...

Մարդիկ, ովքեր ամիսներով մեր նյարդերը սղոցում էին այստեղ, բերնին կերան ու վատ կերան․ Նարեկ Կարապետյան

  «Այսօր ինչ տեղի ունեցավ, դա ընդհանրապես խորհրդարանականության սովորական պրոցես է։ Ուղղակի մարդիկ, ովքեր ունեն տարբեր հայացքներ, կարող են ունենալ կոնֆլիկտ։ Ու այն մարդիկ, ովքեր ամիսներով ուղղակի մեր նյարդերը սղոցում էին այստեղ, բերնին...

ՄԻՊ-ը պահանջում է բացառել բռնությունն արդարացնող ցանկացած խոսք

ՄԻՊ-ը պահանջում է բացառել բռնությունն արդարացնող ցանկացած խոսք

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։ «Պաշտպանը վերահաստատում է՝ խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»։ Բարձրաստիճան...

Դատարանը 2 ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը

Դատարանը 2 ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը

Հակակոռուպցիոն դատարանը ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացրել է երկու ամսով։ Նրա պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ սեպտեմբերի 2-ից կալանքի տակ գտնվող Խաչատրյանը ողնաշարի խնդիրների պատճառով մշտապես պառկած է։ Արդեն...