Դատարանը 2 ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը

29 Հոկտեմբերի, 2026

Հակակոռուպցիոն դատարանը ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացրել է երկու ամսով։

Նրա պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ սեպտեմբերի 2-ից կալանքի տակ գտնվող Խաչատրյանը ողնաշարի խնդիրների պատճառով մշտապես պառկած է։ Արդեն առաջացել են պառկելախոցեր, և չի բացառվում նաև թոքաբորբի զարգացումը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ բազմիցս դիմել են Քրեակատարողական բժշկության կենտրոն՝ Խաչատրյանին ստացիոնար բուժման տեղափոխելու խնդրանքով, սակայն դիմումները չեն բավարարվել։ Կալանքի ժամկետի երկարացման հարցով դատական նիստի ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է, և նիստն ընդմիջվել է՝ ցավազրկող ներարկելու համար։

Նմանատիպ նյութեր

Փլուզում՝ Երևանի Գաջեգործների փողոցում․ վիրավորներ կան

Փլուզում՝ Երևանի Գաջեգործների փողոցում․ վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների փողոցում, դեպի Աղի լիճ տանող ճանապարհին փլուզում է...

Մարդիկ, ովքեր ամիսներով մեր նյարդերը սղոցում էին այստեղ, բերնին կերան ու վատ կերան․ Նարեկ Կարապետյան

  «Այսօր ինչ տեղի ունեցավ, դա ընդհանրապես խորհրդարանականության սովորական պրոցես է։ Ուղղակի մարդիկ, ովքեր ունեն տարբեր հայացքներ, կարող են ունենալ կոնֆլիկտ։ Ու այն մարդիկ, ովքեր ամիսներով ուղղակի մեր նյարդերը սղոցում էին այստեղ, բերնին...

ՄԻՊ-ը պահանջում է բացառել բռնությունն արդարացնող ցանկացած խոսք

ՄԻՊ-ը պահանջում է բացառել բռնությունն արդարացնող ցանկացած խոսք

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։ «Պաշտպանը վերահաստատում է՝ խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»։ Բարձրաստիճան...

Փաշինյանը փորձարկո՞ւմ էր ԱԺ ընդդիմության ուժը․ նրա տարօրինակ գրառումը

Փաշինյանը փորձարկո՞ւմ էր ԱԺ ընդդիմության ուժը․ նրա տարօրինակ գրառումը

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած լարված միջադեպից և ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ավարտից անմիջապես հետո ֆեյսբուքյան գրառում է արել՝ գրելով․ «Ես գիտեի՝ գոնե ֆիզիկապես են ուժեղ։ Փաստորեն՝ չէ»։ Գրառման մեկնաբանությունների...

Սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը

Սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը

Երևանում 29-ի կեսօրից հետո, 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։...