Աղբալյանական լինելը պատիվ է․ այսօր լրանում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 36-ամյակը

19 Հոկտեմբերի, 2026

Այսօր լրանում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական Միության 36-ամյակը։ Այդ առթիվ միությունը շնորհավորական ուղերձ է հղել․

«1990 թվականի հոկտեմբերի 19-ին հիմնադրվեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը՝ համախմբելով ազգային գաղափարներով առաջնորդվող երիտասարդներին և հիմք դնելով մի կառույցի, որի գործունեության առանցքում հայրենիքին ծառայելու և ազգային նպատակներին նվիրումի գաղափարներն են։

Անցած 36 տարիների ընթացքում միությունը դարձել է երիտասարդների ազգային և քաղաքական ձևավորման կարևոր հարթակ՝ իրականացնելով կրթական, գաղափարական, հասարակական և երիտասարդական բազմաթիվ ծրագրեր։

Լինելով նորանկախ Հայաստանի առաջին երիտասարդական քաղաքական կազմակերպությունը՝ միությունն իր ուրույն տեղն է զբաղեցրել անկախ պետականության վերականգնման շրջանի երիտասարդական կյանքում: Սերունդներ են անցել միության շարքերով՝ իրենց ներդրումն ունենալով ազգային կյանքում և շարունակելով այն ճանապարհը, որի հիմքում ազատ, անկախ և միացյալ Հայաստանի գաղափարն է։

Միության պատմության անբաժանելի մասն են նաև Արցախյան ազատագրական պայքարին մասնակցած աղբալյանականները։

Խոնարհումով հիշում ենք հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր ընկերներին՝ արժևորելով նրանց սխրանքն ու անմար հիշատակը։

36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը, հավատարիմ մնալ մեր գաղափարներին և շարունակել կրթված, գիտակից ու պատասխանատու երիտասարդություն ձևավորելու գործը։

Շնորհավորում ենք միության բոլոր ներկա և նախկին անդամներին, ընկերներին ու համակիրներին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ, անսասան կամք և նվիրում մեր ազգային նպատակներին։

Աղբալյանական լինելը պատիվ է»։

Նմանատիպ նյութեր

48-ամյա տղամարդը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում բնակարանային գողություններ է կատարել

48-ամյա տղամարդը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում բնակարանային գողություններ է կատարել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Կոտայքի մարզի բնակիչ, նախկինում դատապարտված 48-ամյա տղամարդը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում...

Ֆրանսիայում մասնակի պարետային ժամ է սահմանվել

Ֆրանսիայում մասնակի պարետային ժամ է սահմանվել

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն տեղական իշխանություններին կոչ է արել այս երեկո մասնակի պարետային ժամ սահմանել՝ հանգստյան օրերին երկիրը ցնցած զանգվածային անկարգություններից հետո։ Լըկորնյուն լրագրողներին հայտնել է, որ «լի է հասարակական կարգը վերականգնելու...

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները բանակցություններ են վարում Թեհրանում

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները բանակցություններ են վարում Թեհրանում

Թեհրանում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։ 2 երկրների արտաքին գործերի նախարարների միջև բանակցություններ են սկսվել։ Լավրովի Թեհրան այցի նպատակն է շարունակել Մոսկվայի և Թեհրանի միջև կանոնավոր...

ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել

ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել

Պաշտպանության նախարարությունում նոր նշանակումներ են կատարվել։ Տարոն Եղիազարյանը նշանակվել է պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ: Նորայր Մկրտչյանը նշանակվել է զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ:...

Քաղապետի թույլտվությամբ հերթական բազմահարկն է կառուցվում, որտեղ անգամ մեքենայի անցնելու տեղ չկա․ փաստաբան

Քաղապետի թույլտվությամբ հերթական բազմահարկն է կառուցվում, որտեղ անգամ մեքենայի անցնելու տեղ չկա․ փաստաբան

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի կողմից Տիգրան Ավինյանն ու իր տեղակալները բողոքում են, որ մարզերից մարդիկ գալիս են Երևան ու ստեղծում խցանում, մյուս կողմից` Լենինգրադյան փողոցում (հա, հենց Լենինգրադյան) հերթական բազմահարկի թույլտվությունն են...