Մարտունու երեք ընտրատեղամասերում ԲՀԿ-ի օգտին քվեները ճանաչվել են անվավեր՝ ոչ ընտրողի մեղքով․ Տոնոյան

11 Հունիսի, 2026

Մարտունու 21/04, 21/05 և 21/34 ընտրատեղամասերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ստացված 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել՝ հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելու պատճառաբանությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

«Այս հարցի վերաբերյալ մեր վերապահումներն արդեն ներկայացրել ենք ԿԸՀ-ին, քանի որ հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելը որևէ կերպ չի կարող համարվել ընտրողի մեղավորությունը։ Դրա համար պատասխանատու է համապատասխան հանձնաժողովի անդամը կամ քվեաթերթիկների հաշվարկն իրականացնող անձը։

Ուստի, անթույլատրելի է, որ քաղաքացին զրկվի իր քվեի ուժից այնպիսի հանգամանքի պատճառով, որի վրա որևէ ազդեցություն չի ունեցել»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Նախատեսվում է ԱՄՆ ներկայացուցիչների այցը Ռուսաստան

Նախատեսվում է ԱՄՆ ներկայացուցիչների այցը Ռուսաստան

ՌԴ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ հունիսին կհանդիպի Սպիտակ տան հատուկ դեսպանորդ Սթիվ  Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։ Այս մասին հայտնում է Риа Новости-ն։...

Փլուզում՝ Արագածոտնի մարզում․ ճանապարհը վերջերս է հիմնանորոգվել կառավարության ֆինանսավորմամբ

Փլուզում՝ Արագածոտնի մարզում․ ճանապարհը վերջերս է հիմնանորոգվել կառավարության ֆինանսավորմամբ

Հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում  Հորդառատ անձրևի պատճառով Արագածոտնի մարզից դեպի Կոտայքի մարզ՝ Շենավան-Արագյուղ տանող ճանապարհի մոտ 16 մետր երկարությամբ՝ ժողովրդին հայտնի Աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ, ճանապարհի...

Մոսկվան ակնկալում է Երևանի հստակ գնահատականը Գյումրիում տեղի ունեցած վանդալիզմի դեպքին․ դեսպանատուն

Մոսկվան ակնկալում է Երևանի հստակ գնահատականը Գյումրիում տեղի ունեցած վանդալիզմի դեպքին․ դեսպանատուն

Խորապես վրդովված ենք Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման մասին հաղորդագրություններից։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։ «Այս սրբապիղծ գործողությունը չի կարող դիտարկվել որպես սովորական...

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 5 վիրավոր կա

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 5 վիրավոր կա

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում, Աշտարակի կամրջի մոտ բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 55-ամյա Ռոստոմ Մ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Երևանի բնակիչ...

Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի

Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11–ի նիստում որոշում ընդունեց, որով Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան։ Որոշման համաձայն՝ հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը կբացվի հունիսի 12-22-ը՝ մարդասիրական բեռների տեղափոխման...