Երբ արդարադատությունն ընտրովի է. այս շինծու քրեական գործը չի կարող անվերջ շարունակվել. Իվետա Տոնոյան

5 Նոյեմբերի, 2026

Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի կամ հայեցողական, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան։ Այս մասին Facebook—ի իր էջում գրել է ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետի երկարաձգելու դատարանի որոշմանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երեք ամսով։

Երեկ կայացած դատական նիստի ընթացքում Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը փաստարկված կերպով հերքեց առաջադրված մեղադրանքները՝ ներկայացնելով դրանց բացարձակ անհիմն լինելը։ Որևէ հիմնավոր պատճառ չկա Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ պահելու համար։

Սակայն այսօրվա Հայաստանում, երբ արդարադատությունն ընտրովի է, կայացվում են նման որոշումներ։

Այնուամենայնիվ, ինչպես երեկ դատական նիստի ընթացքում ասաց անձամբ Գագիկ Ծառուկյանը՝ «Սա էլ կանցնի, կյանքն ամեն ինչ իր տեղը կգցի»։

Մենք համոզված ենք, որ այս շինծու քրեական գործը չի կարող անվերջ շարունակվել, իսկ ճշմարտությունն ու արդարությունը վաղ թե ուշ իրենց տեղը կգտնեն։ Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի կամ հայեցողական, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան։

Հավատում ենք, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանը կլինի ազատության մեջ, իսկ արդարությունը կհաղթի»։

Նմանատիպ նյութեր

Վարչապետ Փաշինյանին պատգամավոր Փաշինյանը նոկաուդի ենթարկեց․ «Կարճ ասած»

Այսօր՝ 2026 թվականի նոյեմբերի 6-ին, տեղի ունեցավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հերթական՝ հազարերորդ նոկաուդի ենթարկումը վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդքան դիպուկ դեռ ոչ մեկ ոչ մեկին չի կոտրել։ Եվ այսպես, ՔՊ-ական...

Երևանն ու Թբիլիսին քննարկել են պետական սահմանի սահմանազատման գործընթացը

Երևանն ու Թբիլիսին քննարկել են պետական սահմանի սահմանազատման գործընթացը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով...

Թուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա. Փաշինյան

Թուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա. Փաշինյան

Կառավարությունը ծրագիր է իրականացնում՝ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրի ամբողջ տարածքը քաղաքացիների և զբոսաշրջիկների համար հասանելի դարձնելու ուղղությամբ։ Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Խոսելով հայ-թուրքական...

Սամվել Կարապետյանի հետ շանտաժով ու ռեպրեսիաներով հարաբերվելը որևէ արդյունք չի տալու․ Վարդևանյան

  «Օտարերկրյա պարտադրանքի, կամ, ինչպես իրենք են ասում, նախապայմանի պայմաններում ընդդիմության վրա ճնշում են բանեցնում, որ ստանան իրենց պատկերացմամբ դրական դիրքորոշում, որը չեն ստանալու։ Այսինքն՝ իրենք պետք է որ այս ժամանակահատվածում...

Մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալը․ Նարեկ Կարապետյան

  «Դատական պրոցեսները, գիտեք, ունեն ընդամենը մեկ պատճառ։ Մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալը։ Իրական մեղադրանքը դուք էլ գիտեք, որ դա է»,- այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ...