Մարդասպան և թալանչի բառերը վերաբերելի են հենց Ալեն Սիմոնյանին․ Բագրատ Միկոյան

24 Մայիսի, 2025

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցանկացած խոսքից հետո կոնկրետ շրջանակներ շատ կոնկրետ անհանգստություն են ունենում, հատկապես որ կա նախագահի մասնակցության հայտ։ Այս մասին «5-րդ ալիքին» տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

««Մարդասպան», «թալանչի» բառերը վերաբերելի են հենց Ալեն Սիմոնյանին, իրենց ղեկավարած խմբակին։ Գիտեք՝ «մարդասպան» եզրույթն օգտագործում են մարդիկ, որ Հայաստանի ցանկացած բնակավայր մտնես, իրենց մեղքով սպանված մարդկանց գերեզմաններ կան՝ տասնյակ ու հարյուրավոր։ Առնվազն հոկտեմբերի 18-ից հետո յուրաքանչյուր զոհ եղել է ուղիղ նրանց ցանկությամբ, որովհետև իրենց պարագլուխը հայտարարեց՝ կարող էր լինել նույնը, զոհեր չլինեին։

Ասեմ ավելին՝ կարող էր լինել ավելի լավ ու այդ զոհերը չլինեին։ Մարդասպանությունից խոսում է մի խմբակի անդամ, որոնք հղի կնոջը վրաերթի են ենթարկում ու անօգնական թողնում են, նույնիսկ «Շտապօգնություն» չեն կանչում։ Իրենց պարագլուխը շատ լավ է ասում՝ ով ինչից խոսի, իրենք քյաբաբ-խորովածից թող խոսեն»,- նշել է նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Գագիկ Ծառուկյանի գործերով երկու գանգատ ստացվել է ՄԻԵԴ-ում․ պահանջվել է դրանց առաջնահերթ քննություն

Գագիկ Ծառուկյանի գործերով երկու գանգատ ստացվել է ՄԻԵԴ-ում․ պահանջվել է դրանց առաջնահերթ քննություն

Տեղեկացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից։ Գանգատներով բարձրացվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 18-րդ հոդվածներով, ինչպես նաև Կոնվենցիայի...

Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ հետապնդումների նոր փուլը գուժում է հերթական զիջումները․ Դանիելյան

Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ հետապնդումների նոր փուլը գուժում է հերթական զիջումները․ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․  «Այն զազրելի տեսարանը, որի ականատեսը եղանք այսօր, ոչ միայն բարդույթավորված անձնավորության քինախնդրության և հերթական հիստերիայի դրսևորումն էր, այլև դրսի տերերի կողմից իջեցված ուղիղ հրահանգ։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԳՀԽ հոգևորական անդամները ենթակա են արդարացման․ հայտարարություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԳՀԽ հոգևորական անդամները ենթակա են արդարացման․ հայտարարություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով։ Նման հայտարարություն են տարածել իրավաբանական գիտությունների դոկտոր,...

Ըստ ՊՆ-ի՝ զինծառայողի ինքնասպանության դեպքն առնչություն չունի ծառայության հետ

Ըստ ՊՆ-ի՝ զինծառայողի ինքնասպանության դեպքն առնչություն չունի ծառայության հետ

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։ Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի...

Ջղաձգումների մեջ գտնվող անձը ուղիղ հրաման է տալիս և մի քանի ժամ հետո դիմակավորված անձինք իրականացնում են․ Արեգա Հովսեփյան

ՔՊ-ականները խոսում են եվրոպական արժեքներից, մարդու իրավունքների պաշտպանությունից, բայց կեղծ եք դուք, կեղծ եք, որովհետև հենց այսօր՝ մեր բոլորիս աչքերի առա, տեղի ունեցավ այն, որ բերման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության...