Թրամփն ու Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել

10 Հոկտեմբերի, 2026

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և հայտարարել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համաշխարհային և ԱՄՆ շուկաներ ռուսական դիզելային վառելիքի խոշոր խմբաքանակներ մատակարարելու վերաբերյալ։

«Ես հենց նոր շատ հաջող քննարկում ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում որոշվեց, որ Ռուսաստանն անհապաղ ԱՄՆ-ի և համաշխարհային շուկաներ կմատակարարի ավելի քան 300 000 տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև ևս 500 000 տոննա՝ նոյեմբերին և 1 000 000 տոննա՝ դրանից անմիջապես հետո։ Բացի այդ, հիմնվելով դիզելային վառելիքի վերամշակման իր հզորությունների վրա՝ Ռուսաստանը կարճ ժամանակահատվածում կմատակարարի ևս 3 000 000 տոննա դիզելային վառելիք», — գրել է նա՝ կանխատեսելով, որ դրան կհաջորդի ԱՄՆ-ի շուկայում վառելիքի գների անկում։

Նա չի հստակեցրել՝ արդյոք պատժամիջոցները կվերացվեն՝ ռուսական նավթամթերքի մատակարարումը համաշխարհային և ամերիկյան շուկաներ ապաշրջափակելու նպատակով։ Նաև չի պարզաբանել՝ արդյոք նման համաձայնագիրը ենթադրում է երաշխիքներ ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածներից խուսափելու վերաբերյալ։ Ներկայում Ռուսաստանն ունի դիզվառելիքի ավելցուկ, սակայն հարվածների շարունակման դեպքում այդ պաշարը կարող է արագորեն սպառվել։

Միջազգային ԶԼՄ-ները գրում են, որ Մոսկվայի բորսայի ինդեքսը կտրուկ աճել է, երբ Թրամփն ու Պուտինը պայմանավորվեցին ԱՄՆ-ի և համաշխարհային շուկաներ ռուսական դիզելային վառելիքի լայնածավալ մատակարարումների շուրջ։

Ռուսաստանը հաստատել է ԱՄՆ-ի և համաշխարհային շուկաներ նավթ ու նավթամթերք մատակարարելու իր պատրաստակամությունը՝ համաձայն Պուտինի և Թրամփի միջև կայացած հեռախոսազրույցից, Կրեմլը  հայտարարություն է տարածել։

«Համաշխարհային էներգետիկ ոլորտի վիճակի շուրջ քննարկման ընթացքում ռուսական կողմը հաստատել է ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթ ու նավթամթերք մատակարարելու իր պատրաստակամությունը»,-նշել են Կրեմլում։

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ են մեղադրում․ «Известия»

ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ են մեղադրում․ «Известия»

Որակի վերահսկողություն չանցած ապրանքները հայտնվում են Ռուսաստանի խանութներում և առցանց առևտրի հարթակներում՝ ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ։ Գրել «Известия»-ն։ Պարբերականի աղբյուրների վարկածով՝ պաշտոնյաները գործում են տասնյակ լաբորատորիաների շահերից...

Դմիտրիևը պատմական է որակել Թրամփի՝ Ուկրաինայի նախագահի փոփոխության մասին հայտարարությունը

Դմիտրիևը պատմական է որակել Թրամփի՝ Ուկրաինայի նախագահի փոփոխության մասին հայտարարությունը

Դմիտրիևը շրջադարձային և պատմական է որակել Թրամփի խոսքերը, թե Ուկրաինայի ժամանակն է փոխել նախագահին։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Նախագահ Թրամփը միանում է այն բազմաթիվ մարդկանց կարծիքին, ովքեր կարծում են, որ Ուկրաինային անհրաժեշտ է ղեկավարություն, որն իսկապես ձգտում է...

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էր. Կոբախիձե

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էր. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսիի որոշումը՝ չմիանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, եղել է ռացիոնալ և պրագմատիկ։ Այսպես է նա մեկնաբանել լրագրողի հարցը Միացյալ Նահանգների կողմից ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ սահմանափակումների մեղմացման...

Տավուշում մեքենաներ են բախվել․ մեկ զոհ, մեկ վիրավոր կա

Տավուշում մեքենաներ են բախվել․ մեկ զոհ, մեկ վիրավոր կա

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 15։20-ի սահմաններում...

Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ

Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ

Այսօր հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Արմեն Ղազարյանին ընդամենը երեք ամիս էր մնացել, որ զորացրվի։ Այս մասին NEWS.am–ի փոխանցմամբ՝  հայտնել է Արարատի մարզի Ռանչպար գյուղի գյուղապետ Վահան Վարդանյանը: Արմենը ծառայում էր Վարդենիսում, նախնական տվյալով դեպքը տեղի է...